ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային ԱԹՍ-ների դեմ պայքարի հարյուրավոր շարժական համակարգեր տրամադրել

Լուրեր

19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:20
Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.08.2026 | 17:12
Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
19.08.2026 | 17:07
Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
19.08.2026 | 16:59
Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը
19.08.2026 | 16:51
Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
19.08.2026 | 16:48
Ռադան Եվգենի Խմարային հաստատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում
19.08.2026 | 16:41
Գոռգռոցներ` ՔՊ նիստի ընթացքում. պատգամավորները պարզաբանում են` ինչ է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:40
Մենք նիստերի դահլիճում չենք լինի, բայց կմնանք ԱԺ-ում` քվեարկություն գուցե լինի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:33
Ռուս-վրացական սահմանը 24 ժամում ավելի քան 20,000 մարդ է հատել․ Վերին Լարսում մեծ խցանում է
19.08.2026 | 16:31
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 16:25
«Վահագն Ալեքսանյանը ամեն ելույթից հետո խոսում ա, պրիտոմ` սադրիչ». Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:16
«Ուիմբլդոն-2022»-ի եզրափակիչի մասնակիցը որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
Բոլորը

Հյուսիսատլանտյան դաշինքը Ուկրաինա հարյուրավոր շարժական համակարգեր  է ուղարկելու անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար։ Այս մասին սերբական Kurir թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դաշնակիցները շարունակում են Ուկրաինային նշանակալի ռազմական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ ՆԱՏՕ-ն կտրամադրի համապարփակ օգնություն, այդ թվում՝ անվտանգ հաղորդակցության միջոցներ, բժշկական պարագաներ, զրահաբաճկոններ, ականներից, քիմիական ու կենսաբանական զենքից պաշտպանության միջոցներ, ինչպես նաև անօդաչուների դեմպայքարի հարյուրավոր շարժական համակարգեր։ Երկարաժամկետ հեռանկարում մենք կօգնենք Ուկրաինային անցում կատարել խորհրդային ժամանակաշրջանի սարքավորումներից դեպի ՆԱՏՕ-ի ժամանակակից սարքավորումներ, զարգացնել փոխգործունակությունը և ավելի ամրապնդել  պաշտպանական և անվտանգության ինստիտուտները»,-ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև հիշեցրել է, որ հունիսին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անդամվերկրները պայմանավորվել են ուժեղացնել արևելյան սահմանների մոտ տեղակայված ստորաբաժանումները, ինչպես նաև արագ արձագանքման ուժերի թվակազմը ներկայիս 40 000-ից հասցնել 300 000-ի: Բացի այդ՝ ՆԱՏՕ-ն  ավելացնելու է տրամադրվող ռազմամթերքի և տեխնիկայի ծավալները։

Ստոլտենբերգը Մադրիդի գագաթնաժողովն անվանել է «պատմական»՝ նշելով, որ մասնակցության հրավերներ էին ուղարկվել Ֆինլանդիային և Շվեդիային, նաև հրապարակվել փաստաթղթեր, որոնք սահմանում են ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ։

 

Էմմա Չոբանյան