Siemens-ը «Գազպրոմին» է փոխանցել «Հյուսիսային հոսքի» համար նախատեսված տուրբինի արտահանման լիցենզիան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական Siemens Energy ընկերությունը «Գազպրոմ» է ուղարկել արտահանման արտոնագիր, որը տրվել է Կանադայի կողմից՝ «Հյուսիսային հոսք» գազատարի Պորտովայա կոմպրեսիոն կայանի համար տուրբինների վերանորոգման, սպասարկման և փոխադրման համար: Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 25-ին, հայտնել է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ինչպես գրում է հրատարակությունը, «Գազպրոմը» երեք անգամ դիմել է Siemens-ին՝ այդ լիցենզիան տրամադրելու խնդրանքով, որը հաստատում է, որ ընկերության սարքավորումները հանված են կանադական պատժամիջոցներից։ Բյուրոկրատական ընթացակարգերի պատճառով հետաձգվել է տուրբինի առաքումը, որը հուլիսի 23-ին գերմանական Լյուբեկից լաստանավով պետք է տեղափոխվեր Հելսինկի, այնտեղից էլ՝ Ռուսաստան։ Այժմ դա հնարավոր կլինի անել հաջորդ շաբաթվա կեսերին, եթե «Գազպրոմը»  ներկայացնի մաքսային հսկողություն անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, գրում է «Կոմերսանտը»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ հայտարարեց, որ «Գազպրոմը» առաջիկա օրերին ստիպված կլինի անջատել ևս մեկ տուրբին վերանորոգման համար: Հիշեցնեն՝  «Գազպրոմը»  «Հյուսիսային հոսք» խողովակաշարով գազամատակարարման ծավալները կտրուկ նվազեցրել էր։ Գերմանիայում, որը «Հյուսիսային հոսքի»  գլխավոր շահառուն է, մատակարարման ծավալների կրճատումը կապում են քաղաքական դրդապատճառների հետ։

Տաթև Ֆռանգյան