Շախմատային ռոբոտը կոտրել է մրցակից երեխայի մատը Մոսկվայի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած շախմատի խաղի ժամանակ ռոբոտը կոտրել է յոթամյա տղայի մատը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Ռոբոտը կոտրել է երեխայի մատը»,- ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Լազարևը։
Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինի խոսքերով՝ երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել և դեպքից հետո դուրս է եկել պարգևատրման:
«Գիպս են դրել մատին։ Այո, կան անվտանգության կանոններ, երեխան, ըստ երևույթին, ցայտնոտի մեջ խախտել է դրանք և, երբ քայլ էր անում, չի նկատել, որ պետք էր սպասել»,- մանրամասնել է նա։
Լազարևն ասել է, որ մեքենան նախկինում շատ հանդիպումներ է անցկացրել առանց միջադեպերի: