«Այն, ինչ 15 տարի առաջ առաջարկվեց մեզ՝ մերժեցինք, և դա հայտնվեց թշնամու մոտ». ապաքաղաքական զրույց Աշոտ Աղաբաբյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի A-Politic հաղորդաշարի հյուրն է գրող Աշոտ Աղաբաբյանը, որը հիմնականում աշխատում է փաստագրական վեպի ժանրում: Որպես ստեղծագործական հիմք վերցնելով պատմական փաստաթղթերը և կենդանի մարդկանց վկայությունները` Աղաբաբյանը հերոսներին միս ու արյուն է տալիս՝ կառուցելով գրական երկի սյուժե: Եթե վեպը հետախուզական գործողությունների մասին է, ապա հեղինակին տրամադրվում է փաստաթղթերի միայն թույլատրելի մասը, որը, հաղորդման հյուրի տեղեկություններով, տվյալ հերոսի գործունեության չնչին տոկոսն է կազմում: Գաղտնիությունը պահպանվում է տասնամյակ շարունակ:

Աղաբաբյանի հերոսներն ուժեղ, կայացած, բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մարդիկ են, վառ անհատականություններ՝ հետախույզներ, գիտնականներ, մարզիկներ: Նրանք հայ ժողովրդի զավակներն են, որոնք այսպես թե այնպես կապված են իրենց հայրենիքի հետ: Վեպում ներկայացված են նաև նրանք, ովքեր խանգարել են հերոսներին: Դրանք Խորհրդային միության հզորներն էին, ինչպես նաև՝ հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները: Հաղորդման հյուրի խոսքերով՝ ինքն այդ պատմությունները ներկայացնում է նաև դասեր քաղելու համար, և գլխավոր դասը, թերևս, պրոֆեսիոնալիզմի, կոմպետենտության հրամայականն է: Որպես օրինակ՝ նա հիշեցնում է 15 տարի առաջվա մի պատմություն, որն առավել արդիական է դառնում այսօր:

Գրողն անընդունելի է համարում հակառակորդի ծաղրանկարային կերպարների կերտումը: Թե՛ գերմանացիները խորհրդային հետախույզների համար, և թե՛ Հայաստանի հատուկ ծառայությունների դեմ հակամարտող պայմանական «թուբացիները» լուրջ պրոֆեսիոնալներ են, և նրանց գերազանցելը դժվար գործ է: Աղաբաբյանն, ընդհանրապես, գտնում է, որ հակառակորդին թերագնահատելը մեր գլխավոր թերություններից մեկն է: Լավատեսության հիմքը, նրա կարծիքով, սեփական սխալների գիտակցումն է:

Մանրամասները՝ տեսանյութում: