ԱԱԾ-ն խստացնում է սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիության շնորհումը. ինչից է զգուշանում հատուկ ծառայությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը որոշել է խստացնել սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը։ Հատուկ ծառայությունը «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ է առաջարկում, որոնց ընդունվելու դեպքում այլ երկրի քաղաքացի հայերին ՀՀ քաղաքացիություն կարող է տրվել, եթե վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվել են Հայաստանում։  Երևանում գտնվող որոշ սփյուռքահայեր խնդրահարույց են համարում ԱԱԾ-ի կողմից շրջանառության դրված  նախագիծը, որն, ըստ նրանց, արհեստական բարդացնելու է քաղաքացիություն շնորհելու գործընթացը։

«Քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը մինչև հուլիսի վերջ հանրային քննարկման է դրվել e-draft կայքում։

Երևանում հանդիպեցինք նաև սփյուռքահայերի, որոնք օրենքի ընդունմանը դեմ չեն։ Համբարձում Մկչրտչյանը մեկ տարի առաջ Դուբայից մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Երևան։ Նա արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն, սակայն նշում է՝ եթե անհրաժեշտ լիներ, ՀՀ-ում կապրեր այնքան մինչև քաղաքացիություն ստանար։

Երևանում ապրելը թանկ է՝ հակադարձում են այլ սփյուռքահայեր, եթե բարձր վարձատրվող աշխատանք ու այլ եկամուտներ չունես, 60  օր ապրել քաղաքացիություն ստանալու համար, գրեթե անհնար է։

ԱԱԾ-ի առաջարկած փոփոխությունները խնդրահարույց է համարում նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա թեև նշում է, որ նախագիծը օրենքի ուժ ստանալու դեպքում հայրենադարձության համար խոչընդոտներ չի առաջացնի, սակայն բացասական ազդեցություն կարող է ունենալ։

ԱԱԾ-ն նախագծի շուրջ քննադատություններին որևէ կերպ չի արձագանքել։

Մանրամասները` տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան