«Ռսի ոտը օրհնելու սհաթը». իմաստ կա՞ տեղադրելու բարեկամության ևս մեկ հուշարձան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանին հարող տարածքում՝ Ռուսաստանի հրապարակում, նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության նոր հուշարձան: Առիթը Հայաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է։ Հուշարձանի տեղադրման մասին առաջին հիշատակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 19-ին կայացած հանդիպմանը ստորագրված 30 կետանոց հայտարարության 3-րդ կետում էր։ Հայտարարության մեջ նշվում է, որ «այս և մի շարք այլ միջոցառումներ կսերտացնեն մեր ժողովուրդների միջև միջմարդկային շփումները»։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից։

Հայաստանում արդեն իսկ կան հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձաններ, ի՞նչ կարիք կա տեղադրել ևս մեկը. հարց են բարձրացնում մի շարք մտավորականներ ու արվեստի գործիչներ։ Բացի այդ՝ հաճախ դիտարկում է հնչում` հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը պետք է մտածի՝ ով է իրեն իսկապես բարեկամ պետություն, և ով՝ ոչ։

«Մենք ընդամենը երեսուն տարվա անկախություն ունենք, պետք է թողնել, որ ժամանակն անցնի, իրավիճակները հանդարտվեն, կարողանանք հետ նայել և հասկանալ` ով է բարեկամ, ով է թշնամի, ով ինչ է արել մեզ համար ճակատագրական ժամանակներում, մասնավորապես` պատերազմի ընթացքում»,-ասում է գրող Վահրամ Մարտիրոսյանը:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն էլ նկատում է` ցանկացած ռեսուրս անհրաժեշտ է ներդնել մեր երկրի տնտեսությունը զարգացնելու համար. «Ռուս-հայկական բարեկամության ամենալավ «հուշարձանը» կլիներ արևային մեծ կայանի հիմնումը: Պետք չէ պարզապես մի հուշարձան, քար տեղադրել, որը ոչ մի օգուտ չի բերի ժողովրդին»:

Գրող Վահրամ Մարտիրոսյանը անդրադառնում է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանի նկատմամբ ամբողջ աշխարհում ձևավորված վերաբերմունքին և այդ համատեքստում մեր գործողություններին. «Ռուսաստանը ագրեսիա է կիրառել մեկ ուրիշ երկրի հանդեպ, ի՞նչ է նշանակում այդ նույն ժամանակ բարեկամության հուշարձան տեղադրել նախահարձակ կողմի հետ»,-հարցնում է նա:

Դեռևս 2013-ին Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում՝ Միքայել Նալբանդյանի հուշարձանի դիմաց, բացվեց հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» արձանը։ Դրա պատվանդանին կարելի է կարդալ. «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»։

Դեռևս խորհրդային տարիներին՝ 1978-ին, Աբովյան քաղաքում էլ հիմնվել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, իսկ ոչ հեռու, քաղաքապետարանի շենքի առջև տեղադրված է հայ և ռուս զինվորների արձանը։

Factor TV-ն ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ որքան գումար է նախատեսվում հայ-ռուսական բարեկամության հուշարձանի տեղադրման համար։ ԿԳՄՍ նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի, երբ պարզ կլինեն մրցույթի արդյունքները: Երևանի քաղաքապետարանից էլ տեղեկացրին, որ նախաձեռնությունն իրենցը չէ, և գերատեսչության գործառույթը սահմանափակվել է համապատասխան հողհատկացմամբ։

Հայ-ռուսական բարեկամության հուշարձանի մրցույթին հայտի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է: Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով: Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան