Մեկնարկում է «Խոսող կտավներ» ներառական նախագիծը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկում է «Խոսող կտավներ» ներառական նախագիծը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավվելու նուրբ արվեստը:Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության խնդիրներ ունեցող մարդուն՝ որպես պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։

«Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավվելն է։ Առաջին ծրագրի շրջանակումստեղծվել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից 5 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ. Սևանի Աստվածամայր հրաշագործ սրբապատկեր, անհայտ հայ նկարիչ, Մարտիրոս Սարյան, «Հայաստան», Գրիգոր Խանջյան, «Հացը լեռներում», Մինաս Ավետիսյան, «Խնոցի», Սարգիս Մուրադյան, «Կոմիտաս․ Վերջին գիշերը»:

Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճեն թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։ Յուրաքանչյուր շոշափելի կտավը լրացվում է տիֆլոմեկնաբանություններով և Բրայլի այբուբենով կատարված ցուցանակով։ Հայտնի դերասանների կողմից ձայնագրված մեկնաբանություններում հնչում է կտավի հակիրճ նկարագրությունը։

«Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն տալ իրենց պատկերացում կազմել արվեստի գործերի մասին։ Այս նախագծի շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են մտնել թանգարան ու տեսնել Սարյանի, Մինասի և այլ նկարիչների գործերը: Եվ իրենք կարող են վստահ մտնել թանգարան՝ համոզված լինելով, որ այստեղ ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի իրենք նույնպես կարողանան հավասարապես ժամանակ անցկացնել թանգարանում: Սա շատ կարևոր է հատկապես հոգեբանական առումով, քանի որ կոտրվում են կարծրատիպերն ու հաղթահարվում է թերարժեքության բարդույթը», -նշում է ծրագրի հեղինակ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։