Վտանգավոր գործընթաց ընդդեմ Հայաստանի. ռուսական կողմը կարող է ՀՀ-ի մասին հետախուզական տվյալներ փոխանցել Բաքվին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսաստանն ու Ադրբեջանը խորացնում են համագործակցությունը՝ հետախուզության ոլորտում։ Մոսկվան ու Բաքուն երկու օր առաջ համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը նախատեսում է համատեղ գործողություններ երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, միջազգային ահաբեկչության և արմատական ​​ծայրահեղականության դեմ պայքարի, երրորդ երկրներում Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիների շահերի պաշտպանության հարցերում։

Ռուս-ադրբեջանական այս նոր համագործակցությունը մի շարք մտահոգություններ է առաջացրել։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ ստորագրվել է մի փաստաթուղթ, որով Հայաստանում ու Արցախում հավաքագրված հետախուզական տվյալները փոխանցելու են Բաքվին, որպեսզի Ադրբեջանն, այսպես ասած, «վերականգնի իր տարածքային ամբողջականությունը»։

Ռուսաստանի ԱԴԾ-ն հասանելիություն ունի սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգին, որի միջոցով հայտնի է դառնում, թե ովքեր են մուտք գործում Հայաստան կամ հեռանում Հայաստանից։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ շատ մեծ վտանգ կա, որ այդ և բազմաթիվ այլ տեղեկություններ ռուս-ադրբեջանական պայմանագրի հիման վրա կփոխանցվեն Ադրբեջանին։

Սա առաջին անգամ չէ, երբ Ռուսաստանի իշխանությունները հաշվի չառնելով հայ-ռուսական, այպես կոչված, ռազմավարական դաշնակցային հարբերությունները, խորը համագործակցություն են սկսում Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը տարիներ շարունակ գերժամանակակից սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, որն Արցախում օգտագործվել է նաև խաղաղ բնակիչների դեմ։

Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի տվյալների համաձայն` քառօրյա և 44-օրյա պատերազմներից առաջ Ադրբեջանին ամենաշատ սպառազինությունը մատակարարել է Ռուսաստանը։ 2011-20 թթ․ Մոսկվան Բաքվին մատակարարել է Ադրբեջանի ընդհանուր զենքի և զինամթերքի 67 տոկոսը։ Հրապարակախոս Անահիտ Ադամյանը հարց է բարձրաձայնում՝ արդյո՞ք օրեր առաջ ստորագրված համաձայնագիրն ու այս ծավալի զենքի վաճառքը Հայաստանի հակառակորդ երկրին ռազմավարական դաշնակցին բնորոշ գործողություններ են։

Համագործակցության համաձայնագիրը Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի հետ ստորագրել է Երևանից Բաքու մեկնած Սերգեյ Նարիշկինը, որն ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցից անմիջապես հետո էր ժամանել Հայաստան։ Նարիշկինը Երևանում հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Սակայն Հայաստանում որևէ փաստաթղթի ստորագրման մասին չի հայտարարվել։ Ինչո՞վ է պայմանավորված ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի այս մոտեցումը։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ ՌԴ-Արևմուտք հակամարտության ֆոնին Մոսկվան փորձում է Հարավային Կովկասում պահել իր դիրքերը։

Պաշտոնական Երևանը դեռ որևէ կերպ չի արձագանքել ռուս-ադրբեջանական այս նոր համագործակցությանը։ Թեմայի շուրջ Factor TV-ին գրավոր հարցեր է ուղղել ՀՀ կառավարություն և ԱԱԾ, որոնց պատասխանները դեռ չենք ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան