Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին համաձայնագիրը

Լուրեր

22.04.2026 | 11:36
Թրամփը հայտարարել է, թե Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումը վերջ կդնի գործարքի հնարավորություններին
22.04.2026 | 11:28
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
22.04.2026 | 11:19
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ ծրագրի 3-րդ մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 11:13
Աշխարհի գավաթ․ Անուշ Գրիգորյանը, Ժիրայր Սարգսյանը և Դավիթ Չալոյանը հաղթել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 11:05
ՌԴ Սամարայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո շենքի մուտքը փլուզվել է. վիրավորներ կան
22.04.2026 | 10:54
ՄԻՊ-ը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ պարզաբանելով իր մանդատն ու լիազորությունները
22.04.2026 | 10:48
«Լեսթերը» դուրս է մնացել Չեմպիոնշիփից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 10:40
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
22.04.2026 | 10:32
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգման մասին
22.04.2026 | 10:25
«Ինտերը» տպավորիչ կամային հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 22-ի դրությամբ
22.04.2026 | 10:02
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
22.04.2026 | 09:47
Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ. Դատախազություն
22.04.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.04.2026 | 23:25
Եթե յուրաքանչյուրին ձայնագրես, ամեն մեկը մի բան կասի. Կարապետյանը՝ «շուն ու շանգյալ» բնորոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Սենատը հինգշաբթի օրը քվեարկել է ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին համաձայնագրի վավերացման օգտին։

Փաստաթղթերի հաստատմանը կողմ է քվեարկել 323 սենատոր, դեմ՝ 17, ձեռնպահ՝  8-ը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ողջունել է հյուսիսային երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ Սենատում քվեարկության արդյունքները։ «Այս երկու երկրների (ՆԱՏՕ-ին) անդամակցությունը կամրապնդի մեր հավաքական անվտանգությունը»,- գրել է նա Twitter-ում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն էր հավանություն տվել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ- ին անդամակցելուն աջակցող բանաձևին

Սկանդինավյան երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել մայիսի 18-ին։ Դիմումների քննարկումն արգելափակվել էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարան ավելի ուշ հրաժարվել էր իր առարկություններից։ Հունիսի 29-ին դաշինքի ղեկավարությունը որոշել է երկրներին հրավիրել անդամակցել դաշինքին։

 

Տաթև Ֆռանգյան