3 մլրդ 107 մլն դրամ` Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությանը. պարեկային ծառայության համար մեքենաներ կգնվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարության նիտում որոշում կայացվեց չորս մարզում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար 175 ավտոտրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով հատկացնել 3 մլրդ 107 մլն դրամ:

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար դեռևս ընթացիկ տարվա մայիսի 23-ին հայտարարվել է ոստիկանական ավտոմեքենաների ձեռքբերման գնման մրցութային ընթացակարգ, սակայն մասնակից չլինելու պատճառով ընթացակարգը հայտարարվել է չկայացած:

Այնուհետև հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան բոլոր պաշտոնական ներկայացուցչին կատարված հարցումներով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով, քանակով՝ 175 միավոր և մինչև նոյեմբերի 15-ը ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն՝ հնարավոր սեղմ ժամկետում նախատեսվող գումարն ամբողջությամբ կանխավճարային եղանակով հատկացնելու դեպքում, իսկ մյուսները հրաժարվել են:

Այսպիսով բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել Toyota Fortuner մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար, ըստ տեսակների, 15 միլիոն 900 հազար դրամ և 18 միլիոն 400 հազար դրամ գնման գներով։

«Որոշման նախագծով նախատեսվում է վերը նշված 4 մարզում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց, նշված գնման գների հաշվարկով հատկացնելով 3 մլրդ 107 մլն 5 հարյուր հազար դրամ, ներառյալ հարկերն ու այլ պարտադիր վճարները»,- նշեց Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: