ԱԱԾ-ի բացահայտած 43 ենթադրյալ դավաճաններից 30-ը ազատության մեջ է. ովքե՞ր են անցնում քրգործերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 16:00
ՀՀ դպրոցականները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
22.04.2026 | 15:51
ՆԱՏՕ-ն պատրաստ է անվտանգության ու պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության
22.04.2026 | 15:49
«Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ է ներկայացնում գրանցման փաստաթղթերը. ՈՒՂԻՂ
22.04.2026 | 15:43
Արբանյակային պատկերները փաստում են, որ Ստեփանակերտի հայկական եկեղեցիներն Ադրբեջանը քանդում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 15:37
5 հոգի հոսպիտալացվել է. Բյուրեղավանում հորդորում են ջուրը խմել եռացրած վիճակում
22.04.2026 | 15:28
Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսեր, 864 հազար դոլար և այլ միջոցներ
22.04.2026 | 15:19
Սերգեյ Ռեբրովը հեռացել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
22.04.2026 | 15:10
Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի պետականացման մասին // Ստամբուլում արգելել են Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը․ ԼՈՒՐԵՐ
22.04.2026 | 15:03
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է GMF-ի կողմից կազմակերպված կլոր սեղան քննարկմանը
22.04.2026 | 14:53
Երկաթուղու կոնցեսիայի փոխանցման մասին Երևանի հայտարարությունները տարօրինակ են. ՌԴ ԱԽ
22.04.2026 | 14:45
Հորմուզի նեղուցում երկրորդ նավն է հարձակման ենթարկվել
22.04.2026 | 14:37
«Ինտերի» ու «Միլանի» ֆուտբոլիստներն անցնում են մարմնավաճառության հետ կապված աղմկահարույց գործով
22.04.2026 | 14:29
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք
22.04.2026 | 14:20
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել
22.04.2026 | 14:13
Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում է․ Արցախի Միություն
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության կասկածանքով ընդհանուր առմամբ 43 անձի է կալանավորել։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ ԱԱԾ-ի վարույթում պետական դավաճանության հոդվածով հարուցված 10 քրգործ կա։ Այս գործերն առնչվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքին և դրան հաջորդած ժամանակահատվածին։

Ստացվում է, որ ըստ իրավապահ կառույցի, 1,5 տարվա ընթացքում չորս տասնյակից ավելի քաղաքացի պետական դավաճանություն է գործել։ Ուշագրավ է, սակայն, որ նրանցից միայն 10-ն է կալանքի տակ։ Պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում պետական դավաճանության դեպքերով հարուցված քրեական գործերից 3-ն ուղարկվել է դատարան։ 12 անձ ամբաստանյալի կարգավիճակ ունի, նրանցից կալանավորված է 11-ը։

«Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր  Տիգրան Պետրոսյանն այս թվերը մտահոգիչ է համարում Հայաստանի նման փոքր երկրի համար։

ԱԱԾ-ն հայտնում է, որ զինծառայողները թշնամական պետության հատուկ ծառայությունների աշխատակիցներին սոցալական ցանցերի միջոցով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հայտնել։  

Կառույցից դավաճանության հոդվածով հարուցված քրգործերի վերաբերյալ այլ մանրամասներ հրաժարվում են հայտնել։ Մինչդեռ Factor TV-ն տեղեկություններ է ստացել, որ պետական դավաճանության քրգործերով անցնող որոշ զինծառայողների խափանման միջոցը փոխվել է, և նրանք ազատության մեջ են հայտնվել։ ԱԱԾ-ից  մեր գրավոր հարցերն անպատասխան են թողել՝ չհստակեցնելով, թե քանի զինծառայողի խափանման միջոց է փոխվել՝ տեղեկությունը որակելով հրապարակմանը ոչ ենթակա նախաքննական տվյալ։

Ուշագրավ է, որ ԱԱԾ-ն չի հերքել տեղեկությունը, որ որոշ մեղադրյալների խափանման միջոցը փոխվել է, ինչպես, օրինակ, հստակ հերքել է, որ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ ինչու է ԱԱԾ-ն բերման ենթարկում, այդ տեսարանը ցուցադրում, որտեղ նաև մեղադրյալը ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, իսկ հետո առանձին դեպքերով փոխում խափանման միջոցը։ Հայաստանի ԱԱԾ-ին զուգահեռ պետական դավաճանության դեպքերի բացահայտման մասին հայտնում է նաև Արցախի ԱԱԾ-ն։ Իրավապահ կառույցը պատերազմից հետո շուրջ 10 դեպքի մասին է տեղեկացրել։ Խնդրին վերջերս Արցախի խորհրդարանում անդրադարձավ նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

44-օրյա պատերազմից շուրջ երկու տարի անց անհայտ է մնում Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված դավաճանական մեկ այլ դեպքի մանրամասները։ Այդպես էլ հայտնի չդարձավ, թե ովքեր են պատերազմի թեժ օրերին գնացել առաջնագիծ և,  ինչպես վարչապետն էր նշում,  հայտարարել․ «Նիկոլ Փաշինյանը հողերը ծախել է», և պատերազմելու անհրաժեշտություն չկա։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան