Քննարկում՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում՝ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելուն ուղղված միջոցառումների իրականացման թեմայով

Լուրեր

28.02.2026 | 13:59
Միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում հօգուտ պետության բռնագանձվել է 5 միլիարդ 454 միլիոն դրամի գույք և դրամական միջոց
28.02.2026 | 13:33
 NYMEX․ Ոսկու գինն աճել է 2.00%-ով և կազմել 5280.00 դոլար
28.02.2026 | 13:15
Նեթանյահուն Իրանի դեմ հարվածն անվանել է «առյուծի մռնչյուն»
28.02.2026 | 12:59
Իրանի հոգևոր առաջնորդն անվտանգ վայր է տեղափոխվել Թեհրանին ուղղված հարվածներից հետո. իրանցի պաշտոնյա
28.02.2026 | 12:34
«Վայր դրեք զենքերը, այլապես կկանգնեք անխուսափելի մահվան առաջ»․ Թրամփը՝ Իրանի անվտանգության ուժերին․ Իրանը հուժկու պատասխան է խոստացել
28.02.2026 | 12:19
ՔՊ-ականներն ավտոբուսով մեկնում են մարզեր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
28.02.2026 | 12:02
ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Ադրին Նազարյանի հետ՝ քննարկելով Հայաստան–Կալիֆորնիա համագործակցությունը
28.02.2026 | 11:55
2025-ին գիտության ոլորտի ֆինանսավորումը 2017-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 28-ի դրությամբ
28.02.2026 | 11:06
ԱՄՆ-ը ևս հարվածներ է հասցնում Իրանին․ CNN
28.02.2026 | 10:56
Իսրայելը հարձակվել է Իրանի վրա․ Թեհրանում պայթյուններ են հնչում. The Guardian
28.02.2026 | 10:50
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազութուն
28.02.2026 | 10:18
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
28.02.2026 | 09:57
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
27.02.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի նախաձեռնությումբ հուլիսի 20-ին Տեսչական մարմնում տեղի ունեցավ ընդլայնված աշխատանքային քննարկում՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհներից խուսափելուն ուղղված թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի ղեկավար կազմն ու մասնագետներ, ինչպես նաև ԱԻՆ, Պաշտպանության, Շրջակա միջավայրի նախարարությունների, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կ․Դեմիրճյանի անվան անվան մարզահամերգային համալիրի, «Հայնատառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը ներկայացրեց 2021թ․ և 2022թ․ 1-ին կիսամյակում հանրապետությունում տեղի ունեցած հրդեհների վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ հրդեհների մեծ մասը տեղի է ունեցել խոտածածկ և բուսածածկ տարածքներում։

Այնուհետև քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց կազմակերպություններում առկա խնդիրները։ Նշվեց, որ հրդեհների տարածմանը նպաստում է այն հանգամանքը, որ խոտածածկ շատ տարածքներ ոռոգման խնդիր ունեն։ Առաջարկ արվեց մինչ ոռոգման ցանցի անցկացումն այդ տարածքներում խոտհունձ կատարել։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցն առաջարկեց ուսումնասիրել ու գնահատել խոտածածկ ու բուսածածկ տարածքների ռիսկայնությունը և ըստ այդմ իրականացնել հսկիչ այրումներ, հնարավորության դեպքում նաև՝ ճանապարհահատվածներում արգելափակիչ հանքայնացման շերտերի բացման աշխատանքներ։

ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության հրդեհաշիջման և փրկարար աշխատանքների բաժնի պետ Գեղամ Հակոբյանը հայտնեց, որ հրդեհավտանգ առումով առավել ռիսկային տարածքներում հսկիչ կայաններ և ջոկատներ են տեղակայել և շուրջօրյա հերթապահություն ապահովել։

Քննարկման մասնակիցները կարևորեցին քարոզչական միջոցառումների անցկացումը։ Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանն անհրաժեշտություն համարեց կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների անցկացումը՝ դրանք սկսելով հանրակրթական հաստատություններից, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանն առաջարկեց անտառային հատվածներում հրդեհների նախականխման ու խոտհունձի աշխատանքներին ներգրավել տեղի բնակչությանը։

Քննարկմանը նշվեց, որ առանձին և լուծում պահանջող հարց է մասնավոր ու վարձակալության տրված կանաչ տարածքներում հակահրդեհային միջոցառումների անցկացումը։ Դրանք սեփականատերերի ու վարձակալների կողմից պատշաճ չեն ոռոգվում, խոտհունձ չի կատարվում։ Այդ համատեքստում կարևորվեց վարձակալների ու սեփականատերերի շրջանում բացատրական աշխատանքի կատարումը։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա․Պապիկյանը նշեց, որ հրդեհների կանխարգելման գործում պետք է ակտիվ համագործակցություն լինի Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի ու ԱԻՆ-ի միջև։

Հաշվի առնելով բարձր ռեժիմի ջերմային ֆոնը՝ քննարկման ավարտին առաջարկվեց շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով։