Ականատես ենք Արցախի աբխազացման․ ՀՀ-ի բանակը հանվում է, ռուսական զգեստ և անձնագիր կպարտադրեն ՊԲ զինվորներին․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Factor TV-ի հարցազրույցում կասկածի տակ է դնում ՀՀ իշխանությունների այն պնդումը, թե Արցախից ՀՀ-ի Զինուժի դուրսբերումից հետո արցախցիների անվտանգության երաշխավոր կլինի Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Օրերս ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ ԼՂ-ից դուրս են բերվում ՀՀ ԶՈՒ-ի այն ստորաբաժանումները, որոնք այնտեղ են հայտնվել պատերազմի ժամանակ ԼՂ ՊԲ-ին օգնություն հասնելու նպատակով։ Արմեն Գրիգորյանն ասաց՝ ԼՂ-ում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել Պաշտպանության բանակ ծառայելու:

«Հրադադարի հաստատումից և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է։ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ Գործընթացը կավարտվի սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը նախարարների կաբինետում դժգոհել էր, թե ՌԴ ՊՆ ներկայացուցիչը Բաքու այցի ժամանակ խոստացել է, որ հայկական զորքերը մինչև հունիս դուրս կբերվեն Ղարաբաղից, բայց այդ խոստումը դեռ չէր կատարվել։ Եվ փաստացի՝ ՀՀ իշխանությունները զորքերի դուրսբերման հայտարարությունն արեցին ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի՝ Հայաստան այցից հետո։
«Ռուսաստանն է ՀՀ-ի դեմ հրեշային ծրագրի հեղինակը՝ Թուրքիայի հետ միասին են պլանավորել 44-օրյա պատերազմը։ Հիմա ինչպե՞ս են նրանք Արցախում անվտանգություն ապահովելու․ ռուսական զորքը չի կարող խաղաղապահ լինել, որ անվտանգություն ապահովի»,- ասում է Ժիրայր Սեֆիլյանը։ Նա և իր ղեկավարած քաղաքական ուժը մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմը ահազանգում էին Արցախի աբխազացման վտանգի մասին, որ այն կարող է անցնել Ռուսաստանի վերահսկողության տակ՝ այնպես, ինչպես Աբխազիան է կամ Հարավային Օսեթիան։ Այսօր տեսնում ենք, որ ՀՀ-ն է զրկվում Արցախում զինված ներկայությունից։

Հարց ուղղեցինք Ժիրայր Սեֆիլյանին, թե ինչի՞ վրա էր հիմնված նրա կանխատեսումը, և արդյո՞ք ներկա պրոցեսը կարելի է համարել իրականացում։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ դեռ անցյալ տասնամյակից էր տեսանելի ՌԴ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում, և իրենց կանխատեսումն այսօր իսկապես իրականանում է․ «Հիմա ականատեսն ենք Արցախի աբխազացման՝ ՀՀ-ի Զինուժ այլևս չի լինի, ԼՂ ՊԲ զիվորներին պարտադրելու են ռուսական զգեստ հագնել, ռուսական անձնագրեր կբաժանեն»։
ԱԺԲ-ի խորհրդի անդամը տեսակետ է հայտնում, որ Արցախում անգամ հասկանում են, որ «ռուսն ու թուրքը մեզ թշնամի են հավասարապես, և կոտորածը եղել է, քանի որ մնացել ենք նրանց արանքում»։  Սեֆիլյանը պնդում է, որ ԱՄՆ-ն պիտի խոսք ուղղի Արցախի ժողովրդին, որ Ռուսաստանի՝ Հարավային Կովկասից դուրս գալուց հետո կոտորած նրանց չի լինի․
«Արևմուտքը որոշել է ՌԴ-ին դուրս մղել Արցախի հարցով կարգավորման պրոցեսից։ Ռուսաստանը մտահոգություններ ունի և հիմա ռուսները առևտրի մեջ են Թուրքիայի հետ, որ բարձր գնով ՀՀ-ն վաճառեն թուրքական կողմին։ Առևտուրը գնում է, բայց Արևմուտքը քնած չէ, և միջամտում է։ Այդուհանդերձ, հույսը մեզ վրա պետք է դնենք, եթե մենք դիմադրենք, մեր դաշնակիցները մեզ կաջակցեն, ինչպես՝ Ուկրաինային»։ Հայաստանի իրական դաշնակից Ժիրայր Սեֆիլյանը համարում է ԱՄՆ-ին։
Ժիրայր Սեֆիլյանը նաև «ցինիզմ» որակեց ՌԴ արտաքին հետապուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի՝ Երևանում արած այն հայտարարությունը, թե Մոսկվան բավարար ուժ ունի իր դաշնակիցներին պաշտպանելու համար։

Ռուս պաշտոնյան դա ասել է այն համատեքստում, թե աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենում՝ ձևավորվում է բազմաբևեռ աշխարհակարգը, ուր, ըստ Նարիշկինի՝ Արևմուտքը համարում է աշխարհն իր «վոտչինան»՝ կալվածքը, և ամեն ինչ անում է՝ պահելու անարդար աշխարհակարգը։ Որպես փաստ բերել է Ուկրաինայում պատերազմը։ Ըստ հայաստանցի ընդդիմադիր գործչի՝ Մոսկվան գիտակցում է իր շուտափույթ հեռացումը Հարավային Կովկասից, և Նարիշկինի «ափալ-թափալ» այցը Երևան ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի այցից անմիջապես հետո դրա վառ վկայությունն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան