Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ Յացեկ Սաշինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հուլիսի 19-ին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ Յացեկ Սաշինի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները գոհունակությամբ են նշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 30 տարիների ընթացքում միջպետական հարաբերությունների զարգացումն ու առկա դինամիկան։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեհաստանը Հայաստանի կարևոր եվրոպական գործընկերներից է։

Արարատ Միրզոյանը և Յացեկ Սաշինը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել՝ ուղղված առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացմանը, ներդրումային հնարավորությունների ստեղծմանը և գործարար շրջանակաների միջև կապերի ակտիվացմանը:

Նախարար Միրզոյանը նշել է, որ 2018թ.-ից ի վեր Հայաստանի կառավարությունը անհաշտ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ինչը լավ հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար։

Կողմերը կարևորել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում կապիտալի շուկայում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցության համար։

Ընդգծվել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության դերը` որպես արդյունավետ հարթակ, համատեղ ծրագրերի քննարկման և գործնական քայլերի նախանշման համար։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև գործարար պատվիրակությունների փոխայցելությունները և համաժողովների անցկացումը։

Հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ,- ասված է հաղորդագրությունում։