ԵՄ-ն մտադիր է 15 տոկոսով նվազեցնել գազի սպառումը Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով

Լուրեր

28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման մտավախությունից ելնելով՝ Եվրամիությունը մտադիր է անդամ երկրներին առաջարկել օգոստոս ամսից ինքնակամ կրճատել բնական գազի սպառումը 15 տոկոսով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով «Անվտանգ ձմռան համար գազի տնտեսում» ծրագրին, որը Եվրամիությունը պետք է ներկայացնի հուլիսի 20-ին։

Այս պլանի շրջանակներում, ըստ գործակալության, առաջարկվելու են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ջեռուցման և հովացման ծախսերի նվազեցումը, ինչպես նաև շուկայական բնույթի միջոցառումներ:

Եվրահանձնաժողովի նախնական գնահատականի համաձայն, որի հետ ծանոթացել է Bloomberg-ը, խիստ ձմռան դեպքում ԵՄ համախառն ներքին արդյունքի մինչև 1,5 տոկոսը վտանգված կլինի։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ եվրոպացի դիվանագետների շրջանում, ենթադրվում է, որ մատակարարումների լուրջ դեֆիցիտի զգալի ռիսկի կամ պահանջարկի կտրուկ աճի դեպքում Եվրահանձնաժողովին իրավունք կտրվի տագնապ հայտարարել ողջ ԵՄ տարածքում։ Այս ծրագիրը պետք է հաստատվի Եվրամիության անդամ երկրների կողմից։

Եվրոպական բյուջեի հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը լրագրողներին ասել է, որ Եվրահանձնաժողովը չի ակնկալում հուլիսի 21-ից՝ պլանային սպասարկման պաշտոնական վերջնաժամկետից հետո «Հյուսիսային հոսք» գազատարի շահագործման վերսկսում: Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք»-ով գազի մղումը կարող է կրճատվել 1/5-ով, այսինքն՝ մինչև 33 միլիոն խմ օրական – եթե Siemens-ի գազատուրբիններից մեկը իր ռեսուրսի սպառումից հետո չփոխարինվի Կանադայում վերանորոգվածով:

Տաթև Ֆռանգյան