«Ո՛չ բռնապետությանը», «Բացե՛ք սահմանները»․ Բաքվում ոստիկանները ուժով ցրել են կառավարության շենքի մոտ անցկացված բողոքի ցույցը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
Բոլորը

Բաքվում կառավարության շենքի մոտ  մի խումբ ադրբեջանցիներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի ցամաքային սահմանները բացելու պահանջով, գրում են տեղական լրատվամիջոցները։ Ակցիայի կազմակերպիչն է ընդդիմադիր դեմոկրատական ուժերի Ազգայի խորհրդի ու «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն։

Ակցիան նախատեսված է եղել տեղական ժամանակով 12:00-ին, սակայն արդեն ժամը 11:30-ից ոստիկանության ուժեղացված ջոկատների կողմից փակվել է շենքի անցումը։ Միաժամանակ ոստիկանները սկսել են  հարակից փողոցներից ուժով հետ մղել ակցիայի մասնակիցներին։ Վրդովված ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել լրագրողների հետ հարցազրույցներում։

«Ինչու՞ են սահմանները փակ պահում։ Ավիատոմսերը շատ թանկ են, մենք չենք կարող մեր հիվանդներին տանել արտասահման բուժման։ Ո՛չ բռնապետությանը, մենք ժողովրդավարություն ենք ուզում»,- լրագրողներին ասել է միջին տարիքի մի կին։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ քննադատել է կառավարության սոցիալական քաղաքականությունը. «300 մանաթ (180 դոլար) աշխատավարձ են տալիս, դա աշխատավարձ չէ՝ ողորմություն է»,- ասել է  նա։

Մեկ այլ կին վրդովմունք է հայտնել ոստիկանների գործողություններից.

«Ոստիկանությունը ժողովրդի կողքին չէ, նրանք պաշտպանում են իշխող ընտանիքին»։

Ձերբակալվածների թվում են կանայք, տարեցներ, ինչպես նաև պատերազմի մասնակիցներ։ Առաջինը ձերբակալվել է Թոֆիգ Յագուբլուն։

Կառավարության շենքի մոտից հետ մղված  40-50 հոգանոց խումբը շարունակել է ակցիան՝ վանկարկելով՝ «Հրաժարական»։ Նախնական տվյալներով՝ մոտ 25 մարդ է ձերբակալվել։

Հավելենք, որ հուլիսի 1-ից Ադրբեջանը փակել է իր ցամաքային սահմանները Թուքիայի ու Իրանի հետ, որն առաջացրել է քաղաքացիների դժոգոհությունը, քանի որ ավիատոմսերը շատ թանկ են՝արտերկիր մեկնելու համար։ Դեռ 2020թ-ի մարտից էլ փակ են ՌԴ-ի ու Վրաստանի հետ ցամաքային սահմանները։

Էմմա Չոբանյան