Նարիշկինի «գաղտնի» այցն Ադրբեջան․ինչո՞ւ է լռում պաշտոնական Բաքուն

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նախօրեին այցելել էր Ադրբեջան։ Բաքվում նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Օրհան Սուլթանովին, որի հետ էլ  համագործակցության պայմանագիր էր ստորագրել։

Սակայն ուշագրավն այն է, որ  Նարիշկի այցի ու հանդիպումների մասին լռում է պաշտոնական Բաքուն։ Ադրբեջանի նախագահի գրասենյակը  հաղորդագրություն չի հրապարակել Ալիև-Նարիշկին հանդիպման մասին։ Պետական, ինչպես նաև իշխանամետ լրատվամիջոցները ևս այցի մասին այդպես էլ ոչ մի տեղեկություն չեն հաղորդել։ Այս հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրում Թուրան գործակալությունը։

Հանդիպումների մասին խոսել էր Նարիշկինը, որը Բաքվում ՌԴ դեսպանատանը կարճ մամուլի ասուլիս էր տվել։ Ասուլիսին մասնակցել էին  միայն ռուսական ԶԼՄ-երի ներկայացուցիչները՝  «ՏԱՍՍ», «Սպուտնիկ» գործակալություններն ու «Միր» հեռուստաընկերությունը։

Ինչո՞վ է բացատրվում պաշտոնական Բաքվի «գաղտնիությունը» ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի այցի շուրջ, դժվար է ասել։

Հիշեցնենք, որ ասուլիսում Նարիշկինը հայտարարել էր, որ  Ադրբեջանի ու ՌԴ-ի  արտաքին հետախուզական ծառայությունների միջև հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին համաձայնագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը նախատեսում է  համատեղ գործողություններ երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, միջազգային ահաբեկչության և արմատական ​​ծայրահեղականության դեմ պայքարի, երրորդ երկրներում Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիների շահերի պաշտպանության հարցերում։  Հավելենք, որ Սերգեյ Նարիշկինը դրանից ընդամենը այցով Հայաստանում էր օր առաջ Երևանում էր։

Էմմա Չոբանյան