Անընդունելի՛ է, ՌԴ ФСБ-ն չպիտի՛ վերահսկի ՀՀ-ի կոմունիկացիաները․ մե՛ր ենթակայությամբ պիտի ապաշրջափակումը տեղի ունենա․ Գագիկ Աղաջանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցում «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանն ասում է, որ Հարավային Կովկասն ապաշրջափակելու հարցում ամենահեշտ բանաձևը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի ձևավորումն է, ինչը կբացառի կոնֆլիկտային իրավիճակները հայերի և ադրբեջանցիների միջև։ Բեռնափոխադրող ընկերության ղեկավարը դրական է դիտում հնարավոր ապաշրջափակումը, սակայն շեշտում է, որ կոմունիկացիաները պետք է բացվեն փոխադարձության սկզբունքով․ «Եթե վաղը ՀՀ-ի տարածքով Ադրբեջանին հնարավորություն է տրվում օգտվել ճանապարհից, հայերը պիտի նույն հնարավորությունը ունենան Նախիջևանով Մեղրի հասնելու»։ Գագիկ Աղաջանյանը սխալ է համարում Հայաստանը շրջափակված պահելու նախկին տարիների քաղաքականությունը․ քննադատում է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, որ հայտարարել էր, թե 100 տարի էլ ՀՀ-ն կգոյատևի շրջափակված վիճակում։ Հիշեց 2008 թվականը, երբ ռուս-վրացական պատերազմի օրերին պայթել էր մի կամուրջ, ինչը, նրա գնահատմամբ, հանգեցրել էր ՀՀ տնտեսության կոլապսի։ Ըստ «Ապավեն» ընկերության տնօրենի՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը տնտեսական զարգացման, տրանզիտային պետություն դառնալու լավ շանս է տալիս, ինչից պետք է օգտվի պետությունը՝ հաշվարկելով նաև ռիսկերը։ Գագիկ Աղաջանյանը մեկն է այն չորս փորձագետներից, որշաբաթներ առաջ մասնակցել է Եվրամիության նախաձեռնությամբ կայացած հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպմանը Բեռլինում։ Պարոն Աղաջանյանը մանրամասներ հայտնեց նաև այդ հանդիպումից։

 

–Իլհամ Ալիևը, պատերազմից հետո էյֆորիայի մեջ գտնվելով, միջանցք է խոստացել իր ժողովրդին: Վերջերես տեղեկություն ստացանք այն մասին, թե ապաշրջափակման ինչպիսի հնարավորություն կարող է լինել. Լավրովի խոսքով՝ ապաշրջափակման պարզեցված տարբերակ: Հայկական կողմը միշտ դեմ է արտահայտվել միջանցքին: Այսպիսի բանաձև է շրջանառվում. Ադրբեջանից Հայաստան մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորները նախ հանդիպելու են ռուսական ուղեկալի, ապա Հայաստանի մաքսային ծառայությանը։ Ադրբեջանցիների ուղեկցումն անելու է հայաստանյան պահակախումբը, որի կազմում նաև ազգությամբ ռուս ծառայող պետք է լինի։ Հիմա բանակցվում է, թե ինչ ռեժիմ է գործելու Ադրբեջան մտնող բեռների, ուղևորների համար։ Հայկական կողմի տեսակետն այն է, որ նույն ռեժիմը գործելու է նաև Նախիջևանի տարածքով հայ ուղևորների և բեռների համար։ Բացի դրանից՝ Ադրբեջանն ակնկալում է ՀՀ-ից, որպեսզի նախապես էլեկտրոնային համակարգով բեռների հայտարարագրումն իրականացնեն ադրբեջանցիները, տեղում սքանի միջոցով ստուգվի՝ արդյո՞ք ճիշտ է, թե՞ ոչ, և Ադրբեջան պետությունը կատարի մաքսավճարը քաղաքացիների փոխարեն։ Սա կարո՞ղ է աշխատող տարբերակ լինել:

-Եթե բոլոր դետալները փորձենք վերլուծել և եթե կարողանանք համատեղ համաձայնության գալ այդ դետալները մինչև վերջ մշակելու և պահպանելու հարցում, իհարկե դա տեսականորեն հնարավոր է իրականացնել: Բայց կարևոր է, թե դրա դիմաց մենք ինչ ենք ստանում: Այո, եթե Հայաստանի տարածքով ավտոփոխադրման հնարավորություն հենց վաղն էլ տրվի ադրբեջանցիներին, ուրեմն հայերն էլ այդպիսի հնարավորություն պետք է ստանան, այսինքն՝ Նախիջևանի տարածքով Իրան դուրս գալու, չնայած որ այդ հարցը մի փոքր այլ հարթության մեջ պետք է դիտարկել, ամեն դեպքում փոխադարձության սկզբունքը պետք է պահպանվի… Ես չեմ հասկանում, թե այդ ստորագրված փաստաթուղթն ինչու է «Աստվածաշունչ» կամ «Ղուրան» դարձվում և ներկայացվում որպես ճշմարտություն: Եվ ասել, քանի որ ստորագրել ենք, ընկել ենք կրակը, ո՛չ, իրավիճակը փոխվում է, միգուցե այդ րոպեին ստորագրվել է (թեև չգիտեմ՝ ստորագրվել է, թե ոչ, քանի որ ոչ մեկը չի տեսել այդ ստորագրման պահը), այնուամենայնիվ, եթե անգամ ստորագրվել է, դա պարտադրված փաստաթուղթ է, հիմա իրավիճակ է փոխվել, և կարող են մոտեցումներն էլ փոխվել:

-Ի՞նչ պետք է ասի Հայաստանն այդ պարագայում:

-Նախ՝ ամենակարևոր փաստարկն այն է, որ այդպիսի միջազգային փաստաթուղթ ստորագրելու դեպքում դա պետք է վավերացվել Ազգային ժողովի կողմից. բայց ինչգան գիտեմ, այդպիսի վավերացում չի եղել: Հայաստանի և Թուրքիայի համաձայնագիրը ևս ուժ չստացավ այդ նույն պատճառով՝ երկու երկրների ԱԺ-ները չվավերացրեցին այդ փաստաթուղթը:

-Ի՞նչ պետք է փորձի Հայաստանը ստանալ ապաշրջափաման համար ընթացող այս բանակցություններում:

-Աշխարհը մեզ չի հասկանա, եթե մենք ասենք՝ չենք ուզում և ճանապարհները չենք բացելու, այսինքն՝ մեր դիրքորոշումը լինում է այնպիսին, որ մենք ենք հիմա ուզում իրենց շրջափակման մեջ պահել՝ ճանապարհները չբացելով… Մենք պետք է ինչ-որ չափով կարողանանք դիմակայել, բայց դա չի նշանակում թե պետք է իրականում մեր հարևաններին, թեկուզև նրանց հետ ոչ բարիդրացիական հարաբերություններ ունենք, հավերժ շրջափակման մեջ պահենք: Այո, մենք պետք է գտնենք մեխանիզմներ այդ ճանապարհները բացելու, բայց ամենակարևորը՝ դրա դիմաց պետք է ստանանք գոնե համարժեքը: Ճանապարհների բացումը, հատկապես, ինչպես ասում են՝ Զանգեզուրի միջանցքը բացելը, ամենաթանկ բանն է, որ Հայաստանն ունի ցանկացած բանակցությունների մեջ:  Հայաստանը տրանսպորտային իմաստով շրջանցված է հյուսիսից արևելքից և արևմուտքից… Հայաստանը շրջանցելու մի տարբերակ է մնացել հարավից, և դա հնարավոր չի լինի, եթե մենք իրենց չօգնենք, չաջակցենք, այսինքն՝ մենք պետք է իրենց տանք այդ 40 կիլոմետրանոց միջանցքը, որի միջոցով իրենք մեր երկիրը շրջանցելու են…

Մենք տեղյակ ենք և՛ Էրդողանի հետ Բայդենի զրույցից, և ԱՄՆ ԿՀՎ ներկայացուցչի կատարած այցից, դրանք պատահական չեն, դրանք բոլորը մեսիջներ են, որոնք հասնում են մեր հարևաններին, այսինքն՝ այս երկիրն անտեր չէ, ունի որոշակի համակիներ, և կան ուժեր, որոնք պատրաստ են աջակցել: Դա մեր դիրքորոշումն ամրացնելու ուժ պետք է տա:

-Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ կարող է, որպես պետություն, կապող  ճանապարհ լինել… Այս օրերին Թեհրանում ընդունելով Վլադիմիր Պուտինին և Թայիփ Էրդողանին, Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին երկուսին էլ բաց տեքստով ասել է՝ Իրանը կընդդիմանա Հայաստանի և Իրանի սահմանը փակելու քաղաքականությանը, եթե դա լինի։ Այսինքն՝ դեմ կլինի Թեհրանը միջանցքին։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ապագա հնարավորությունը:

-Հայաստանը եղել է լավագույն երկաթուղային խաչմերուկ: 30 տարում բոլորը փորձեցին Հայաստանը շրջանցել… Ինքնաշրջափակման գաղափարն առաջնային էր դարձել: Հայաստանում գործում էր այնպիսի օրենսդրություն, որը խանագարում էին Հայաստանի տարանցիկ լինելուն… Ինչ վերաբերում է Իրանին, իհարկե Իրանը սահմանային փոփոխություն թույլ չի տա՝ իր շահերից ելնելով: Իսկ տրանսպորտային կոմունիկացիան, կարծում եմ, մենք վաղ թե ուշ կտրամադրենք, եթե իհարկե դրա դիմաց ինչ-որ ուրիշ բան ենք ստանալու, բայց դա չի նշանակում, որ այդ ճանապարհը մերը չէ, և մենք դրանով կտրվում ենք Իրանից… Իրանի դիրքորոշումը ի շահ մեզ է և ևս մեկ կռվան է մեր դիրքորոշումը պահելու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան