ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանը պատրաստվում է բռնակցել Ուկրաինայի գրավված տարածքները

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանը հող է նախապատրաստում գրավված ուկրաինական տարածքները բռնակցելու համար՝ նշանակելով ոչ լեգիտիմ «իշխանությունների» ներկայացուցիչներ, ռուբլին որպես տեղական արժույթ ներմուծելով և բնակչությանը ստիպելով ընդունել ՌԴ քաղաքացիություն։ Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ Ուկրաինայի` վերջերս գրավված տարածքներում՝  Խերսոնում, Զապորոժիեում ու ամբողջ Դոնբասում Մոսկվան օգտագործում է նույն մարտավարությունը, որը կիրառել է Ղրիմում։

Քիրբին ասել է, որ հետախուզական տվյալների համաձայն՝ ռուսական անեքսիան դառնում են ավելի համաձայնեցված ու ավելի մարտավարական, որը հաստատում է Մոսկվայի մտադրությունների մասին ավեի վաղ արված ենթադրությունները։ ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ սկզբում Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները կանցկացնեն կեղծ հանրաքվեներ, իսկ հետո «Ռուսաստանը կօգտագործի այդ հանրաքվեները՝ փորձելով բռնակցել Ուկրաինայի ինքնիշխան տարածքը»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իր դաշնակիցների և գործընկերների հետ պատրաստ է «արագ և կոշտ» պատասխանել Ուկրաինայի նոր տարածքները բռնակցելու՝ Կրեմլի ցանկացած փորձին՝ պատժամիջոցներ սահմանելով «ռուսական խամաճիկների դեմ»։Շ

«Մենք երբեք չենք ճանաչի Ռուսաստանի կողմից որևէ բռնակցված տարածք»,-ասել է Քիրբին։

 

Էմմա Չոբանյան