Փաշինյան, թե Ալիև․ ո՞ւմ է պատրաստ օգնել Նարիշկինը. փաստերը ՀՀ-ի օգտին չեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի հետ արդեն շուրջ 150 օր պատերազմող Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը երեկ Երևանում հայտարարել է, որ Մոսկվան  բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան, սակայն,  պետությունների հստակ անուններ չի հայտնել։ Փորձագիտական շրջանակներում քննարկվում է հարցը՝ Նարիշկինը Հայաստա՞նը նկատի ունի, որի հետ Ռուսաստանը համագործակցության փաստաթղթեր է ստորագրել, ինչպես  երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ և ԵՏՄ-ի շրջանակներում, թե՞, օրինակ, Ադրբեջանը, որի հետ փետրվարին 40 կետից բաղկացած դաշնակցային համագործակցության հռչակագիր ստորագրեց։ Այն իր մեջ ներառում է նաև համագործակցություն ռազմական բաղադրիչով։ 

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի այս հայտարարության ֆոնին հիշարժան են դառնում օրինակներ, երբ Երևանը ադրբեջանական ռազմական հարձակումներից պաշտպանվելու համար պաշտոնապես օգնության խնդրանքով դիմել է Մոսկվային, բայց որևէ աջակցություն չի ստացել։ Երևանին օգնության ձեռք չմեկնելու Կրեմլի գորճելաոճին ականատես եղանք  2021 թվականին։ Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզում՝ Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի կազմակերպած արյունալի իրադարձությունների հետևանքով հայկական կողմը 6 զոհ ունեցավ,  32 զինծառայող գերեվարվեց։

Մինչ այս էլ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդրանքով Երևանը պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին, որտեղ գերիշխողը և որոշումներ կայացնողը Ռուսաստանն է։ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժումից առ այսօր ՀԱՊԿ-ը գործուն քայլեր չի ձեռնարկել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի օկուպացված  հատվածներն ազատագրելու համար։

Հայաստանի տարածքների օկուպացիան,  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պարզապես սահմանային միջադեպ էր համարել և շեշտել՝ ՀԱՊԿ ներուժն օգտագործելու անհրաժեշտություն չկա։  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Նարիշկինի հայտարարությունն այս իրավիճակում  անարժեք է որակում։

ՀԱՊԿ պայմանագրերով Հայաստանին աջակցություն չտրամադրելու ֆոնին  իշխանության ընդդիմախոսները հիշեցնում են, որ մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի արյունալի իրադարձություններից հետո Երևանը պաշտոնապես չի դիմել Մոսկվային։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երբևէ ուղիղ պատասխան չի տվել՝ արդյո՞ք իր իսկ հայտարարությունից հետո պաշտոնական գրություն ուղարկվել է Մոսկվա, թե ոչ։  Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, սակայն, տեղեկություններ ունի, որ գրությունը հասել է Կրեմլ։

Նարիշկինի երեկվա հայտարարությանը կհաջորդե՞ն գործուն քայլեր հօգուտ Հայաստանի։ Ստյոպա Սաֆարյանը բացառում է․ ըստ նրա Պուտինի վարչակազմի ներկայացուցիչը այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել՝ ցույց տալու, որ աշխարհում դեռ դաշնակից պետություններ ունի։ Ի դեպ, Նարիշկինն այսօր այցելել է Բաքու, հանդիպել Ալիևին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նարեկ Կիրակոսյան