Էրդողանը ձգտում է ընդլայնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը Իրանի հետ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիան ձգտում է Իրանի հետ խորացնել ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Հնարավոր է արագացնել այդ գործընթացը այն քայլերով, որոնք մենք ձեռնարկելու ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում, դա կարելի է արագացնել թե՛ նավթի, թե՛ բնական գազի հանքավայրերում ձեռնարկվելիք քայլերով։Թուրքիան վերջին տարիներին կարևոր առաջընթաց է գրանցել հատկապես պաշտպանական ոլորտում։ Ինձ շատ է հետաքրքրում այս հարցում մեր համերաշխությունը»,-ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ  Թուրքիան ու Իրանը տուժում են ահաբեկչությունից։

«PKK, PYD, YPG և FETÖ ահաբեկչական կազմակերպությունները և՛ Թուրքիայի, և՛ Իրանի համար խնդիրներ են ստեղծում։ Մենք պետք է շարունակենք միասին պայքարել նրանց դեմ  ի նշան համերաշխության»,-ասել է Էրդողանը։

Երկու ղեկավարները համանախագահել են Թուրքիա-Իրան Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը՝ ուղղված երկկողմ համագործակցության ընդլայնմանը, և ստորագրել են ընդհանուր առմամբ ութ համաձայնագիր առևտրի, սոցիալական ապահովության և սպորտի ոլորտներում։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների առևտրաշրջանառությունը կհասնի 30 մլրդ դոլարի։

 

Էմմա Չոբանյան