Աշխատանքային խումբը քննարկել է Հառիճավանք համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության խնդիրներով: Հանձնաժողովը քննարկում է որմնանկարների, խճանկարի հուշարձանների մաքրման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Աշխատանքային խմբում ընդգրկված են ոչ միայն Հայաստանի տարբեր մասնագիտական կազմակերպությունների, այլև Ռումինիայի, Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրերս տեղի ունեցած աշխատանքային խմբի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ռուս, ռումինացի և իտալացի մասնագետներ, որոնք խմբի անդամների հետ քննարկել են ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դար) ամրակայման և մաքրման էսքիզային նախագիծը: Այն ներկայացրել են Իտալիայից ժամանած մասնագետներ Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն։

Նշենք, որ այս ձևաչափով մասնագիտական խումբ ոլորտում ձևավորվել է առաջին անգամ և այսուհետ պատմության ու մշակույթի հուշարձանների՝ պետական ցուցակում ընդգրկված որմնանկարների, խճանկարների և մոնումենտալ արվեստի այլ գործերի խնդիրները քննարկվելու են բացառապես նեղ մասնագիտական աշխատանքային խմբի կողմից։