Պենտագոնը նախատեսում է արբանյակներ արձակել հիպերձայնային հրթիռներին հետևելու համար

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է հիպերձայնային հրթիռների արձակումը վերահսկելու համար 28 արբանյակ արձակելու մտադրության մասին: Պենտագոնի մաս կազմող Տիեզերական համակարգերի զարգացման վարչությունը (SDA) հայտարարել է, որ տիեզերական համակարգերը  նախատեսված է ուղեծիր դուրս բերել 2025 թվականի ապրիլից, դրանց ստեղծման վրա կարող է ծախսվել ավելի քան 1,3 միլիարդ դոլար:

Դեպարտամենտի ղեկավար Դերեկ Թերները հայտարարել է Ֆլորիդայի L3Harris Technologies-ի և Northrop Grumman Strategic Space Systems-ի հետ երկու պայմանագրերի կնքման մասին:

Դրանցից առաջինը կարտադրի 14 արբանյակ՝ մոտ 700 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, երկրորդը՝ մոտ 617 մլն դոլար արժողությամբ ևս 14 սարքավորում։ Հաշվի առնելով արբանյակների արձակումը, ինչպես նաև ցամաքային կառավարումն ու աջակցությունը՝ ծրագրի վրա կծախսվի մոտ 2,5 միլիարդ դոլար։

Արբանյակների մի մասը կգտնվի Երկրից մոտ 1000 կմ հեռավորության վրա՝ ցածր ուղեծրում, մյուսները՝ միջին ուղեծրում՝ մոտ 10-20 հազար կմ բարձրության վրա։ Արբանյակները կփոխարինվեն մոտավորապես հինգ տարի հետո, իսկ առաջին 28 արբանյակներին հավանաբար կհաջորդի 54 արբանյակներից բաղկացած երկրորդ խմբի արձակումը:

Թերների խոսքով՝ այս ծրագիրը կապված է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի կողմից աճող սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտության հետ։ Երկու երկրներն էլ զգալի հաջողություններ են գրանցել հիպերձայնային հրթիռների մշակման գործում։

Տաթև Ֆռանգյան