Ռուսաստանին ցանկացած զինատեսակի փոխանցումը թանկ կնստի Պեկինի վրա․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

Լուրեր

03.04.2026 | 22:59
Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Ով ՌԴ-ի շահը չի սպասարկում՝ մեղադրում են թրքամետության մեջ․ ՔՊ-ն Թուրքիային, Ադրբեջանին չի զիջել, ՀՀ շահն է պաշտպանել․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
03.04.2026 | 20:28
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ճանապարհը դարձրել է վճարովի
Բոլորը

Չինաստանի կողմից հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կամ Ռուսաստանին ցանկացած զենքի փոխանցումը թանկ կնստի Պեկինի վրա։ Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։  Ըստ պաշտոնյայի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արդեն զգուշացրել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իին:

«Մենք հրապարակայնորեն ազդարարել ենք, որ Չինաստանի կողմից Ռուսաստանին զենքի կամ ցանկացած օգնության տրամադրումը՝ շրջանցելով աննախադեպ պատժամիջոցները, արտահանման հսկողությունը կամ Մոսկվայի դեմ այլ ֆինանսական միջոցները, շատ թանկ կարժենա», – ասել է նա։ Պետդեպարտամենտի խոսնակը ընդգծել է, որ այդ դեպքում Չինաստանի վրա ճնշում կգործադրվի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև աշխարհի տասնյակ այլ պետությունների կողմից, որոնց հետ աշխատում է Վաշինգտոնը։

«Մենք չենք տեսնում, որ Չինաստանը ներգրավված լինի ընդդեմ ՌԴ-ի պատժամիջոցների շրջանցման կամ ռազմական նշանակության ապրանքների տրամադրման ինչ-որ  համակարգում, սակայն մենք համակ ուշադրությամբ կհետևենք»,- զգուշացրել է ամերիկացի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան