ԱՄՆ և ՌԴ հետախուզական ծառայությունների ղեկավարները Երևանում հանդիպե՞լ են. նոր զարգացումներ ՀՀ-ի շուրջ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև Թբիլիսիում շաբաթ օրը կայացած հանդիպումը հայաստանյան փորձագիտական շրջանակաները կարևոր քայլ են համարում։ Հատկապես ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպում են՝ առանց միջնորդների։

Միրզոյան-Բայրամով հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ։ Երևանն ու Բաքուն նախարարների հանդիպումից հետո որևէ հստակ պայմանավորվածության մասին տեղեկություն չեն հայտնել։ Այդուհանդերձ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը «շատ դրական» է համարում այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Թբիլիսիում։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Երևանի և Բաքվի տարածած հաղորդագրություններում խոր հակասություններ կան։ Ադրբեջանական կողմն, ըստ քաղաքագետի, հայտնում է եռակողմ պայմանավորվածությունները կյանքի չկոչելու մասին, իսկ հայկական կողմը հայտարարում է՝ Արցախի հարցը քաղաքական ճանապարհով լուծելու մասին։

Որքան էլ հայտարարվի, որ Միրզոյան-Բայրամով հանդիպումը երկկողմ էր, ենթադրելի է, որ գործընթացից անմասն չի մնացել Արևմուտքը։ Նախարարների հանդիպումից ուղիղ երեք օր առաջ «կարճատև այցով» Երևան էր ժամանել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նա Երևանից անմիջապես մեկնել էր Բաքու։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` Տոյվո Կլաարի այցելությունները մայրաքաղաքներ ուղիղ կապ ունեն այս հանդիպման հետ։

Ուշագրավ է, որ վերջին օրերին Հայաստանը հայտնվել է նաև գերտերությունների հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, հուլիսի 15-ին՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումից մեկ օր առաջ, Հայաստան էր այցելել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Ուիլիամ Բըրնսը, իսկ հանդիպումից երկու օր անց Երևանում էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Ստեփան Գրիգորյանի խոսքով` ԱՄՆ հատուկ ծառայության ղեկավարը կարևոր առաքելությամբ էր Հայաստանում։

Բենիամին Պողոսյանը չի կարծում, որ Նարիշկինը Հայաստան է եկել ԱՄՆ հետախուզական ծառայության ղեկավարին այցին ի պատասխան կամ Միրզոյան-Բայրամով հանդիպման պատճառով։ Ըստ նրա՝ երկու գերտերությունների ղեկավարները Երևանում քննարկում են համաշխարհային մասշտաբների հարցեր։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան