«Դուք հուսալի գործընկեր եք ԵՄ-ի համար էներգետիկ անվտանգության ոլորտում»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Ալիևին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է ԵՄ-ի համար, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դուք հուսալի գործընկեր եք ոչ միայն մեր էներգետիկ անվտանգության, այլ նաև կանաչ էներգիայի ոլորտում։ Ստորագրված փաստաթուղթն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը էներգետիկ ոլորտում»,-ասել է Լեյենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մամուլի համար արված հայտարարության ընթացքում։

Նա նաև ներկայացրել է  փաստաթղթի երեք հիմնական կետերը։

«Սկզբում մենք կկրկնապատկենք Ադրբեջանից գազի արտահանումը, այս փաստաթղթով մենք մեր հանձնառությունն ենք հայտնում Հարավային գազային միջանցքի ընդլայնմանը։ Այս նախագիծն արդեն շատ կարևոր է ԵՄ-ի համար, մենք տարեկան 8 մլրդ խմ գազ ենք մատակարարում Եվրոպային, առաջիկա տարիներին ծավալները կհասցնենք 20 մլրդ խմ-ի։ Հաջորդ տարի  մենք ծավալը կհասցնենք 12 մլրդ խորանարդ մետրի, և դա կլինի Ռուսաստանից անջատված գազի փոխհատուցմանը և զգալի ներդրում կունենա Եվրոպայի էներգամատակարարման գործում»,-ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Հավելենք, որ Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի սպառողներին TAP գազատարով ադրբեջանական գազի մատակարարումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ 2021-ին  Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 8,2 միլիարդ խորանարդ մետր գազ, 2022 թ․ առաջին եռամսյակում՝ 2,6 միլիարդ խորանարդ մետր։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանն ու ԵՄ էներգետիկ անվտանգության համաձայնագիր են ստորագրել։

Էմմա Չոբանյան