Հարավային Եվրոպայում հրդեհները չեն դադարում

Լուրեր

16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Ժիրոնդե դեպարտամենտում հրդեհի հետևանքով արդեն այրվել է ավելի քան 14 հազար հեկտար անտառ, հրդեհները հասել են ծովափնյա գիծ։ Անցած շաբաթ 16 հազար զբոսաշրջիկներ ստիպված են եղել ընդհատել իրենց հանգիստն ու տարհանվել։ Ավելի քան 1700 հրշեջներ  պայքարում են կրակի դեմ, սակայն խոստովանում են, որ այդ պայքարն այնքան էլ արդյունավետ չէ։ Ֆրանսիայի արևմուտքում օդի ջերմաստիճանը հասել է 40°C-ի, իսկ որոշ շրջաններում՝ նույնիսկ ավելի բարձր, գրում է Euronews-ը։

Իսկ հարևան Իսպանիայում իրավիճակն էլ ավելի բարդ է․ որոշ հատվածներում ջերմաստիճանը հասել է + 45°C-ի: Իշխանությունների տվյալներով՝ ամբողջ թագավորությունում գրանցվել է մոտ 20 խոշոր օջախ։ Ոչնչացվել է ավելի քան 4500 հեկտար անտառ, հազարավոր մարդիկ տարհանվում են այն բնակավայրերից, որոնք գտնվում են կրակի ճանապարհին։ Կանխատեսումները նույնպես լավատեսություն չեն ներշնչում՝ երեքշաբթի օրը կարճատև զովացում կլինի, իսկ չորեքշաբթի շոգը կվերադառնա։

Պորտուգալիայում երկուշաբթի օրը հրդեհի վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել 10 շրջանների 80 մունիցիպալիտետներում։ 700 հրշեջներ արդեն երկրորդ շաբաթն է փորձում են դիմակայել տարերքին։ Երկրի իշխանությունները Եվրամիությունից օգնություն են խնդրել։

Տաթև Ֆռանգյան