Թուրքիայում աննախադեպ գնաճի ֆոնին՝ Էրդողանի կրած ֆրանսիական բրենդի թանկարժեք ակնոցը սոցցանցերում «փոթորիկ» է առաջացրել

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 15-ին Ստամբուլում  2016-ի  հեղաշրջման փորձի  տարելիցին կրած արևային ակնոցը սոցցանցային տիրույթում իսկական փոթորիկ է բարձրացրել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Մասնավորապես, Էրդողանը կրել է ֆրանսիական հանրահայտ Cartier ապրանքանիշի ակնոց, որոնց վաճառքի գինը գնումների տարբեր կայքերում հասնում է մինչև 60,000 լիրայի։

Ակնոցի գինը բուռն քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերում։ Հաշվի առնելով երկրում տիրող աննախադեպ գնաճն ու սոցիալական լավածությունը՝ օգտատերերը Էրդողանի ակնոցի գինը համեմատել են նվազագույն աշխատավարձի և բազմաթիվ  այլ ապրաների գների հետ։

Ընդդիմադիր IYI՝ Լավ կուսակցության փոխնախագահ Իբրահիմ Օզքանն էլ թվիթերյան գրառմամբ պնդել է, որ Էրդողանի կրած ակնոցի գինը 54 հազար լիրա է՝ 3000 եվրոյից ավելի։

«Ես այսօր տեսա այս ակնոցները կուսակցության ղեկավարի աչքերում։ Ինձ դուր եկավ, նայեցի իրենց գինը 54,519 լիրա։ Բայց ակնոցները գեղեցիկ են»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ վերջերս Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահի կրած Prada հողաթափերն արժեքն է  10,750 թուրքական լիրա (610 եվրո):

Հավելենք, որ Էրդողանն ու նրա կինը՝ Էմինե Էրդողանը, պարբերաբար են քննադատությունների կիզակետում հայտնվում թանկարժեք իրեր կրելու պատճառով։

Հավելենք, որ հունիսին Թուրքիայում  աննախադեպ գնաճը հասել է 24 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 78,62 տոկոսի, որը  հիմնականում պայմանավորված է անցյալ տարվա վերջին արժութային ճգնաժամով և լիրայի շարունակական անկմամբ։

Էմմա Չոբանյան