ԿՀՎ ղեկավարը եկավ՝ պաշտպանելու ՀՀ-ի ինքնիշխանությունը Սյունիքում. դա զսպեց Ալիևին. Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վերլուծել է Թբիլիսիում կայացած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպումը, դրա արդյունքները։ Քաղաքագետն անդրադարձել է ԵՄ-ի ունեցած դերին երկու երկրների միջև հարաբերության կարգավորման պրոցեսին՝ հակադարձելով և հերքելով այն մեկնաբանությունները, թե Ադրբեջանից էներգետիկ ռեսուրսների ներկրման դեպքում ԵՄ-ն առավելություն կտա Բաքվին Հարավային Կովկասի պրոցեսներում՝ իբր մեծացնելով գազային կախումը այդ երկրից։ Ըստ Գրիգորյանի՝ հանդիպումների երկկողմ ձևաչափը դրական է։ Նա դրական է գնահատում նաև ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը Երևան՝ այն դիտարկելով ԱՄՆ-ի կողմից Հայաստանի սուվերենության ամրապնդմանն ուղղված քայլ, որը կզսպի Ադրբեջանին և Ռուսաստանին Երևանին ուղղվող պահանջների ժամանակ։ Քաղաքագետը ճիշտ է գնահատում նաև ՀՀ իշխանությունների քաղաքականությունը՝ կենդանի պահել Մինսկի խմբի գոյության օրակարգը, ուր էական դեր ունի Արևմուտքը։

-Պարո՛ն Գրիգորյան, շաբաթ օրը Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը: Աննախադեպ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը անցել է առանց միջնորդների. վրացական կողմը միայն տարածք տրամադրողն էր… Աննախադեպ էր այն, որ հանդիպումը կայացել է առանց միջնորդների: Եվ հետաքրքիր իրադարձություն էր այն, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարը պաշտոնական այց կատարեց Երևան, և Փաշինյանն ընդունեց նրան։ Ի դեպ նա միայն Երևան էր եկել, Ադրբեջան չմեկնեց։ Ի՞նչ է նշանակում սա։ Այս երկու իրադարձությունների վերաբեյալ, խնդրեմ, Ձեր գնահատականները:

-Թբիլիսիի հանդիպումը, ոչ միայն կարևոր է, որ երկկողմ էր և ոչ մի միջնորդ չկար, այլ նաև այն, որ հանդիպումը հենց Թբիլիսիում տեղի ունեցավ. այպիսի հանդիպում կարող էր տեղի ունենալ Մոսկվայում, Վաշինգթոնում, Բրյուսելում, դա էլ պետք է գնահատենք, որ երկու պետությունների արտգործնախարարները դեմ առ դեմ հանդիպում են և ինչ-որ հարցեր իրար մեջ են փորձում լուծել: Կարևոր է նաև  հանդիպման տեղը, ինչու, որովհետև կարող է ուրվագծվել հրավկովկասյան եռակողմ համագործակցություն՝ երեք պետությունների միջև. այսինքն՝ տարածաշրջանային համատեքստ կա: Օրինակ՝ Ռուսաստանն ասում է՝ չէ, 3+3 ձևաչափ պետք է լինի, այսինքն՝ բացի հարավկովկասյան 3 պետություններից, նեգրավվեն նաև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, քանի որ Ռուսաստանն ուզում է Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով Հայաստանից կորզել ամենը, ինչ իրենց պետք է: Ես համոզված եմ, որ Պուտինի վարած քաղաքականությունը հակառուսական քաղաքականություն է: Պուտինի պատճառով Ռուսաստանը Հարվային Կովկասում կորցում է իր վերջին հենարանը՝ ազնիվ ժողովրդին, որն, իրոք, և՛ նախկինում և հիմա ռուս ժողովրդի նկատմամբ շատ լավ է տրամադրված, խոսքը Հայաստանի և հայ ժողովրդի մասին է: Բայց Պուտինի քաղաքականությունը բերում է նրան, որ Հայաստանում չեն հավատում Ռուսաստանին: Թբիլիսիում կայացած Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը կարծես թե դուրս է այդ և այլ ձևաչափերից և շատ բաների մասին է խոսում:

-Այդուհանդերձ կարծես թե հենց ԵՄ-ն է նախաձեռնել հանդիպումը: Այդ հանդիպմանը նախորդել էր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը տարածաշրջան՝ Երևան և Բաքու, և հույս են հայտնում, որ ի վերջո նաև Փաշինյան- Ալիև հանդիպում կլինի, որովհետև մայիսին կայացած բրյուսելյան հանդիպման ժամանակ հուլիս-օգոստոս է նշված որպես հաջորդ հանդիպման ժամկետ: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

-Գիտեք, որ ԵՄ նախագահ Շառլ Միշելն անցած տարի նախաձեռնեց եռակողմ ձևաչափով հանդիպում ԵՄ – Հայաստան- Ադրբեջան, այդ բոլոր ձևաչափերը հակադրվող չեն, և մեզ դա շատ պետք է, մեզ պետք են և՛ ԵՄ-ի, ԱՄՆ-ի նախաձեռնությունները, և՛ Վրաստանի: Ինչու: Բազմիցս կրկնել եմ, որ Ռուսաստանի այսօրվա իշխանությունները հակահայկական քաղաքականություն են վարում… Դա փաստ է: Եվ պետք է բազմավեկտոր քաղաքականություն վարես, որպեսզի մի քիչ թուլացնես Ռուսաստանի հակահայկական քաղաքականությունը… Ուզում եմ անդրադառնալ նաև ԿՀՎ ղեկավարի՝ Հայաստան կատարած այցին:

-ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ, ըստ Հայաստանի կառավարության հաղորդագրության, քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: Ձեր կարծիքով՝ պաշտոնական հաղորդագրությունից անդին ի՞նչ իրական օրակարգ ուներ այդ պաշտոնական այցը:

– Ամբողջ աշխարհով մեկ ազդեցություն ունեցող կառույցի՝ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի այցը մեր երկիր լրջագույն իրադարձություն է՝ հայ ժողովրդի և Հայաստանի, որպես անկախ պետության համար. ես ուզում եմ դա հատուկ ընդգծել: Ակնհայտ է, որ Ձեր թվարկած բոլոր հարցերը քննարկվել են, բայց դա չէ ամենէականը. գլխավոր նպատակն այն էր, որ նա եկավ պաշտպանելու Հայաստանի սուվերենությունը Սյունիքում, քանի որ Սյունիքը հայտնվել է խաչմերուկի մեջ և իրոք ԱՄՆ-ը և ԵՄ-ն էլ դեմ չեն, որ ճանապարհները բացվեն, ՌԴ-ն մեզ ճնշում է, որ ճանապարհը Թուրքիային ու Ադրբեջանին տանք: Խնդիրն այն է, թե ով է վերահսկելու այդ ճանապարհը: Կարծես թե մենք պետք է վերահսկեինք, ԿՀՎ ղեկավարի այցը հենց դրան է ուղղված, իրենք Հայաստանին «դուխ» են տալիս, որ Հայաստանը վերահսկի այդ ճանապարհը և, կոպիտ ասած, թույլ չտա, որ վերհսկի, օրինակ, Ռուսաստանը, ու ծախի այդ ճանապարհն Ադրբեջանին: Մենք տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի գործարքներ են տեղի ունենում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, որոնք հայ ժողովրդին բերում են տարածքային կորսուստների: ԿՀՎ ղեկավարի այցը Հայաստան ուղղված էր թույլ չտալու, որ Հայաստանի սուվերենությունը թուլանա՝ միջանցքի կամ ճանապարհի բացման համատեքստում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան