Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց մինչև 16 տարեկանների հավաքականները՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ

Լուրեր

19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
19.04.2026 | 14:04
Աշտարակ–Գյումրի ճանապարհը կառուցված է․ 84 կմ նոր մայրուղի՝ 19 հանգույցով և անվտանգության չափանիշներով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.04.2026 | 13:50
Հրդեհ Թաիրով գյուղում
Բոլորը

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց և կանանց տարբեր տարիքի հավաքականներն ավարտել են իրենց ելույթները Եվրոպայի առաջնություններում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Կոսովոյում կայացած առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը մրցել է Անդորրայի թիմի հետ և 65:84 հաշվով պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալներով:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացող է դարձել Գրեգորի Գույուջյանը՝ վաստակած 18 միավորով:

Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ևս դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Ալբանիայում կայացած առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցել են Հայաստանի և Կիպրոսի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվել է Կիպրոսին՝ նվաճելով առաջնության արծաթե մեդալները:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 18 միավորով:

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն էլ ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:

Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին:

18 թիմերի պայքարում Հայաստանը գրավել է 16-րդ տեղը:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով: