Հայաստանի մշակույթը update-ի կարիք ունի՝ խորհրդային պաշարները սպառվել են․ապոլիտիկ զրույց Սերգեյ Սմբատյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նրա կարծիքով՝ երաժշտությունն իսկապես կարող է աշխարհը փոխել դեպի լավը՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ չարագործներ սիրել և հասկացել են դասական երաժշտությունը. ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ո՞վ է ընկալում երաժշտական գլուխգործոցները: Այն փաստը, որ դրանք լավագույն կատարումներով համացանցի միջոցով մատչելի են դարձել միլիոնավոր երաժշտասերների համար, դիրիժորը դրական է համարում: Ժամանակակից մարդն իր տանը դասական երաժշտության հետ ուղիղ շփվելու հնարավորություն է ստացել:

Սերգեյ Սմբատյանը համոզված է, որ հնարավոր է՝ ապրելով Հայաստանում, դառնալ միջազգային կարգի երաժիշտ, միևնույն ժամանակ, նա կարծում է, որ ժամանակակից հայկական մշակույթը «վերաթարմացման» կարիք ունի. այն պաշարը, որը ստեղծվել է խորհրդային տարիներին, արդեն սպառվում է: Այդ տեսանկյունից՝ հաղորդման հյուրը կարևոր է համարում, որ Հայաստանում աշխատեն և դասավանդեն երաժշտական արվեստի համաշխարհային ճանաչում ունեցող վարպետները:

Դիրիժորը կարևորում է երաժիշտ կատարողի և հանդիսատեսի անմիջական շփումը, որն, ըստ էության, ընդհատվել էր համավարակի ժամանակահատվածում: Համերգասրահում, ի տարբերություն ձայնագրման տաղավարի, սխալները շտկելու հնարավորություն չկա, սակայն կենդանի կատարման ժամանակ կարևոր է այն էներգետիկան, որը կատարողից փոխանցվում է ունկնդրին: Սմբատյանը վստահ է, որ երաժշտական լայնածավալ կտավները պահանջարկ ունեն ժամանակակից աշխարհում, և ստեղծագործությունները կրճատելու և խեղելու միջոցով ավելի պարզունակ դարձնելու անհրաժեշտություն առայժմ չկա:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արամ Աբրահամյան