Թումո-Գյումրիում այսուհետ կգործի դրամատիկական արվեստանոցը

Լուրեր

21.04.2026 | 13:24
Հոդվածում նշված տեղեկությունները իրականության հետ կապ չունեն․ վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի դստեր հետ կապված հրապարակման մասին
21.04.2026 | 13:21
Հոգևորականները չեն կարող հայտարարագրման համակարգից դուրս լինել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:13
Թրամփը հայտարարել է, որ Իրանից ուրանի դուրսբերումը «երկար և դժվար գործընթաց կլինի»
21.04.2026 | 13:05
Արման Ծառուկյանը մտադիր է ինքնաթիռ գնել
21.04.2026 | 12:56
Քննարկելու ենք Հայաստանի համար նոր առաքելության հարցը. Կայա Կալլաս
21.04.2026 | 12:49
«Հանրային ձայնը» չի կարող մասնակցել ընտրություններին, կսատարենք ընդդիմադիր ուժերին․ Արտակ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 12:40
Ուկրաինական Սումիում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով 15 մարդ է վիրավորվել, Սլավյանսկում՝ 3
21.04.2026 | 12:34
Պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում իրենց շահերից ելնելով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 12:24
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններին չի մասնակցի «սպառնալիքների ստվերի տակ». Ղալիբաֆ
21.04.2026 | 12:15
Երևանում ավտոբուսի վարորդի են դանակահարել // ՀՀ-ն գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 12:06
«Ներքին կարգով եք մրցույթ անում», «Խնդրում եմ լռեք և լսեք». Զարոկյանն ու Ավինյանը բանավիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 12:05
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.04.2026 | 11:58
Նախատեսվում է ընդլայնել հայրենիքի պաշտպանության ժամանակ տուժած զինծառայողների և զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքները
21.04.2026 | 11:49
Թիմ Քուքը հեռանում է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնից
21.04.2026 | 11:42
Laureus․ Հայտնի են տարվա լավագույն մարզիկն ու մարզուհին
Բոլորը

Թումո-Գյումրի հաճախող սաներն այսուհետ հնարավորություն կունենան զարգացնել նաև իրենց դերասանական հմտությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքանի նախաձեռնած դրամատիկական արվեստանոցի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց հուշագրի ստորագրմամբ՝ «Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի և Սերժ Ավետիքանի միջև:

«Թատրոնը մեզ համար կարևոր է: Կարևորում ենք այս համագործակցությունը և հասկանում, որ սա լավ առիթ է համագործակցելու»,-իր խոսքում նշեց «Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը՝ ընդգծելով, որ ունեին ֆիլմերի ստեղծման դասընթացներ, իսկ սաներին դերասանական հմտությունները զարգացնելու հնարավորությունը գալիս է լրացնելու դրանց:

Սերժ Ավետիքանն ևս կարևորեց համագործակցությունը՝ ընդգծելով, որ հատկապես Գյումրիի այն շենքը, որտեղ գործում է «Թումո»-ն, թատերական հարուստ ավանդույթներ ունեցող կառույց է․ այստեղ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան: «Այս նախաձեռնությունը ինչ-որ կերպ հետ է բերում այս շենքի ոգին: Իմ կարծիքով սա ճիշտ ճանապարհ է, ու ես հպարտ եմ, որ դա անում ենք Գյումրիում»,-նշեց Սերժ Ավետիքանը՝ տեղեկացնելով, որ սա, ըստ էության, երկրորդ տարին է, որ «Թումո»-ի հետ նման ծրագիր է իրականացվում։

Առաջին տարվա համագործակցությունից հետո արվեստանոցի վեց երիտասարդ դերասաններ մասնագիտական պրակտիկա են անցել Փարիզի JLMB ստուդիայում։

Ապրիլին հայտարարված ընդունելության ընթացքում երկու նախընտրական փուլերի արդյունքում առաջադրված 62 թեկնածուներից ընտրվել էին 30-ը՝ պրոֆեսիոնալ և նորավարտ արտիստներ, որոնցից 20-ը Երևանում և 10-ը՝ Գյումրիում:

Ուսանողները, ովքեր առանձնակի մասնագիտական հաջողություններ կգրանցեն, ինչպես նաև առաջընթց կարձանագրեն ֆրանսերենի ուսուցման հարցում, կրկին հնարավորություն կունենան պրակտիկա անցնել Փարիզի թատերական ստուդիաներում։

Այս տարի նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության (OIF), Իլ դը Ֆրանս շրջանի, «Ազնավուր» հիմնադրամի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, «SPFA» ընկերության,«KASA», «Miassine» հիմնադրամների, Le Courrier d’Erevan-ի, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, Գյումրիի համայնքապետարանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ: