Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ 1500 այցելու և 600 հյուր. Ժամանակակից արվեստի թանգարանի 50 և Հենրիկ Իգիթյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդեսը մեկ ամսում գրավել է բազմաթիվ արվեստասերների ուշադրությունը: Հանրապետության հրապարակի՝ ԱԳՆ նախկին շենքում ներկայացված նոր ու բացառիկ ցուցադրությանը ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Թանգարանի չցուցադրվող ֆոնդերում տասնամյակներ շարունակ պահվող ավելի քան 300 բացառիկ գործ, այդ թվում՝ Ժանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյանների, այսօր հասանելի է ժամանակակից արվեստը գնահատողներին: Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:

«Մեր նպատակն է, որ Երևանը նաև մշակութային կենտրոն լինի, և մենք պետք է աջակցենք, որպեսզի թանգարանային բոլոր նմուշները, որոնք ցուցադրվում են կամ երբևէ չեն ցուցադրվել, ավելի հասանելի դառնան քաղաքացիների համար, նրանք ավելի շատ տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում Երևանի մշակութային կյանքում: Այս ցուցահանդեսը վառ օրինակ է, որը հնարավորություն կտա քաղաքացիներին շփվելու ժամանակակից արվեստի հետ: Որոշում կա նաև, որ այսուհետ մեր բոլոր թողարկումների ընթացքում մշակութային բաժին ենք ունենալու և արտացոլելու ենք Երևանի մշակութային կյանքը տարբեր ուղղություններով, որպեսզի այն ավելի հասանելի լինի»,- նշել է քաղաքապետը:

Այցելուների համար ցուցահանդեսը բաց է յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից, ժամը 11:00-18:00-ն, այն կգործի մինչև օգոստոսի 16-ը»,- ասված է հաղորդագրությունում։