Կատաստրոֆայի կբերի Արցախն Ադրբեջանի կազմում ֆիքսելը․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 14:24
Էրդողանը՝ Թուրքիայի օդային տարածքով Իսրայելի նախագահի օդանավի թռիչքն արգելափակելու մասին
20.11.2024 | 14:13
Քրեական վարույթներ՝ թմրանյութի հայտնաբերման դեպքերով
20.11.2024 | 14:02
Թրամփը թուրքական ծագումով բժիշկ Մեհմեդ Օզին առաջադրել է դաշնային առողջապահական ծառայությունների տնօրենի պաշտոնում
20.11.2024 | 13:54
24.5 մլն դրամ տուգանք․ հոկտեմբերին 41 հարկ վճարողի մոտ վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել
20.11.2024 | 13:48
Նախարարն էլ է մտածում՝ Ռուբեն Քոչարը ո՞վ է որ․ չգիտի, որ պետք է իմանար մանկուց, թե ես ով եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:40
Բելառուսի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե ՀԱՊԿ գոտում իրավիճակը պահանջում է հավաքական ուժերի վիճակի գնահատում
20.11.2024 | 13:34
Արփինե Սարգսյանը նշանակվեց ՆԳ նախարար
20.11.2024 | 13:33
90 միլիոն դրամ` գլխավոր տոնածառի լույսերը վառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:25
Քննչական կոմիտեում նկարների անհետացման գործը առաջ չի գնում, դիմել ենք ՊՎԾ-ին․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:22
Լավ ենք արել. ամեն ցանկացողին չենք թողել, որ այս միջոցառումն իրականացնի. մեծ պրոեկտ է. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:19
ԱՄՆ-ը մեկ օրով փակել է Կիևում իր դեսպանատունը՝ հարձակման սպառնալիքի պատճառով
20.11.2024 | 13:13
Երբ Լալա Քոչարին ասում էի՝ ո՞ւր են նկարները, ասեց՝ ունե՞ս թուղթ, որ դրանք քոնն են, Պեպոն հիշեցի․ Ռուբեն Քոչար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:09
Նոր անցքեր չեն բացվի հրապարակի շենքերի վրա. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:02
Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային հակահետևակային ականների մատակարարմանը․ The Washington Post
20.11.2024 | 13:01
Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Factor TV-ի հարցազրույցում հայտարարում է, որ Արցախը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն ըստ նրա՝ այն պետք է շրջանցի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կամ էլ պայմանագրում ձևակերպում արվի այն մասին, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ՝ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Ըստ արցախցի պաշտոնյայի՝ անընդունելի է Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս, որովհետև դա, նրա կարծիքով, կբերի կատաստրոֆայի։ Նա ողջունեց ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ սեփական ճակատագիրը տնօրինելու հարցում դերակատարում ունենալու մասին հայտարարությունը։ Դավիթ Բաբայանն անդրադարձել է նաև ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության ենթադրյալ դեպքերին, ինչպես նաև՝ Ադրբեջանում ՌԴ-ի դեսպանի՝ Շուշի այցելության փաստին։

-Պարո՛ն Բաբայան, ՀՀ-ի կառավարող ուժը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է և՛ խաղաղության պայմանագրի կնքմանը, և՛ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացմանը։ ՀՀ ԱԽ-ի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս ասել է, որ հույս ունի՝ մոտ շրջանում խաղաղության պայմանագրի քննարկման առարկայական հանդիպումներ կլինեն և կողմերը կկարողանան առաջ շարժվել։ Արտգործնախարարություններն այս ուղղությամբ աշխատում են և ինքը հույս ունի, որ նույնիսկ մոտ շրջանում այդպիսի առաջընթաց կունենան։ Ըստ Ձեզ՝ պե՞տք է խաղաղության պայմանագիրը բանակցելիս կամ այն կնքելիս մաս կազմի նաև Արցախի հարցը։

-Տեսեք, իհարկե՝ լավ կլինի, եթե մաս չկազմի։ Այսինքն՝ ի՞նչ տեսակետից, որ Արցախի կարգավիճակը․․․ Ադրբեջանն ի՞նչ է ուզում, նախապայման է դնում Թուրքիայի հետ մեկտեղ, որ խաղաղության գինը կամ կարևորագույն նախապայմաններից մեկն այն է, որ պետք է Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում։ Հետևաբար՝ սա մեզ համար անընդունելի է։ Ոչ թե մենք դեմ ենք խաղաղության պայմանագրին և այլն։ Ոչ, պարզապես այդ խաղաղության պայմանագիրը պետք է բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հարաբերության ինչ-որ հարաբերություն ֆիքսի՝ կոմունիկացիաների վերաբացում և այլն։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանի նախապայմաններն անընդունելի են։ Սա ոչ թե խաղաղություն է բերելու, այլ հետագայում շատ ծանր զարգացումների է բերելու։ Սա մեր հավաքական մոտեցումն է։ Մենք դեմ չենք երկխոսությանը։ Ընդհակառակը՝ մենք մտածում ենք, որ երկխոսությունը շատ ավելի գերադասելի է, քան պատերազմը, զոհերը, արյունը։ Երկխոսությունն իսկապես պետք է լինի շատ առարկայական, իսկապես միտված լինի խաղաղության և կայունության պահպանմանը՝ արժանապատիվ խաղաղության։ Դրա համար՝ այն հարցերը, որոնք շատ դժվար են լուծվում, որի շարքին է դասվում նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, նրանք պետք է շրջանցվեն։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք նույնիսկ մեկը մյուսի սահմանները չեն ճանաչել, բայց նորմալ հարաբերություններ ունեն, ասենք՝ Ճապոնիան և Ռուսաստանի Դաշնությունը։ Սահմանային խնդիրներ մեկը մյուսի հետ ունեն արաբական երկրները, Կանադան, Չինաստանը, բայց դա չի նշանակում, որ նախապայման են դնում նրանք։ Ադրբեջանի գերնպատակն է, որ հայությունն ինքը ճանաչի, տվյալ դեպքում՝ ՀՀ-ն, որ Արցախը ադրբեջանական հող է։ Այսինքն՝ սրանով մենք կընդունենք, որ ագրեսորի դերակատարությամբ ենք հանդես եկել, որ սխալ ենք եղել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ եղել է ոտնձգություն։ Սա չի համապատասխանում իրականությանը և կլինի աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական հզորագույն հարված։ Չպետք է խաբվենք՝ Ադրբեջանն այսօր մեզ դիտարկում է թշնամի։ Այդ պայմանագիրը պետք է այս բոլոր վտանգները հաշվի առնի և Արցախի հիմնախնդիրը չպետք է լինի այդ պայմանագրի մեջ։

-Դուք ասացիք, որ հնարավոր խաղաղության պայմանագրում պետք է շրջանցվի ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը, և ներկայացրիք Ձեր կանխատեսած վտանգները։ Իսկ եթե հակառակը տեղի ունենա, պարո՛ն Բաբայան, որոշակիորեն շոշափվի արցախյան հիմնախնդիրը և կողմերը փորձեն լուծումներ գտնել։

-Այդ դեպքում պետք է հստակ նշված լինի, որ Արցախի հիմնախնդիրը կա և պետք է լուծում տալ խաղաղ ճանապարհով։ Այսպիսի ձևակերպումներ պիտի լինեն։

-Այսինքն՝ վերջնական որոշում չկայացվի՞։

-Վերջնական որոշում չի կարող կայացվել, որովհետև վերջնական որոշումն Ադրբեջանը տեսնում է այն, որ մենք պետք է ճանաչենք Արցախն Ադրբեջանի մաս։ Հիմա մենք պատրա՞ստ ենք դրան գնալ։ Ի՞նչ կնշանակի դա և ի՞նչ հետևանքներ կունենա։ Կարծում եմ, որ դա լավ պատկերացնում է Հայաստանի Հանրապետությունը, թե ինչ վտանգներ և հետևանքներ է լինելու։ Ես չեմ կարծում, որ այնուամենայնիվ, կլինի մի հայ, առավել ևս՝ ղեկավարություն, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Չեմ պատկերացնում դա պարզապես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան