Երկարատև  բանակցություններ՝ Գյումրի-Արմավիր ճանապարհը փակած ցուցարարների հետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր կեսօրին Ախուրյան խոշորացված երկու  համայնքների՝ Գետքի և Ղարիբջանյանի բնակիչներն  ի նշան բողոքի՝ փակել էին Գյումրի-Արմավիր մայրուղին։ Նրանք պահանջում էին կարգավորել իրենց ոռոգման ջրի հարց, քանի որ բերքը փչանում է, գյուղացիները՝ սննանկանում։ Բանն այն է, որ այս գյուղերը երբևէ ոռոգման համակարգ չեն ունեցել։

Բողոքավորների հետ հանդիպել էին Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահապանության վարչության պետ Ռոման Համայակյանը, Ախուրյանի համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանը և պատասխանատուներ «Շիրակ» ՋՕԸ-ից։

Ռոման Համայակյանը մեզ տեղեկացրեց, որ ցուցարարները բացել են ճանապարհը, ինչից հետո երկար քննարկում է տեղի ունեցել Ղարիբջանյանի վարչական ղեկավար համայնքապետարանում, որըքիչ առաջ է ավարտվել։

«Ջրի պաշարի խնդիր  մեր մարզը չունի։ Այս երկու գյուղերը երբեք « Շիրակ» ՋՕԸ-ից չեն օգտվել, ընկերությունը նրանց ջուր չի տրամադրում, նրանք մակերեսային հոսքային ջրերով են իրենց դաշտերը ոռոգել։ Անցած տարի այսպիսի շոգեր չեն եղել, հիմա և՛ շոգն է անտանելի, և՛ ցանքատարածություններն են շատացրել։ Այս փուլում շատ կարևոր է ոռոգման ջուրը։ Գյուղացիները քննարկման ժամանակ առաջարկեցին իրենց տարբերակը,՝ օգտագործել  շարժական պոմպը, որը կարող է ջուր մղել և օգուտ տալ։ Մի տարբերակը դա է, երկրորդ տարբերակը՝ տեսնենք ՋՕ-ն հնարավորություն կունենա՞ ջուր ավելացնելու»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Արմիկ Մովսիսյան