Որոշ խաղացողներ փորձում են խաթարել Թեհրանի ու Բաքվի հարաբերությունները․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ալիևին

Լուրեր

08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Բոլորը

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Բաքվում այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, գրում է իրանական IRNA գործակալությունը։ Նա նշել է, որ Իրանի Հանրապետությունը որևէ սահմանափակում չունի Ադրբեջանի հետ հարաբերությունների և փոխադարձ համագործակցության բարելավման հարցում։

Հանդիպմանը նա  նշել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս հարևան պետությունների հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։

«Երկու երկրների հարաբերությունները գտնվում են հաճելի վիճակում, և մենք վստահ ենք, որ երկու երկրների ղեկավարների ուշադրության և ջանքերի արդյունքում հարաբերությունները կբարելավվեն՝ հասնելով գերազանց մակարդակի»,- ասել է  իրանցի պաշտոնյան Ադրբեջանի նախագահին։

Նա նաև նշել է, որ կան «որոշ խաղացողներ, որոնք փորձում են խաթարել երկկողմ հարաբերությունները, ուստի Բաքուն ու Թեհրանը չպետք է թույլ տան անջրպետ ստեղծել երկու բարեկամ ժողովուրդների միջև»։

Շամխանին նաև հույս է հայտնել, որ Իլհամ Ալիևի առաջիկա այցը Իրան ճանապարհ կհարթի Բաքու-Թեհրան հարաբերություններում մեծ թռիչքի համար։

Ալիևն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել Իրանի նախագահին հյուրընկալելու Բաքվում՝ հավելելով, որ մի քանի անգամ եղել է Թեհրանում և կրկին կայցելի՝ հետամուտ լինելու համատեղ պայմանավորվածությունների կատարմանը։

Էմմա Չոբանյան