Ջրառատ համայնքում ընթանում են Ս. Մարտիրոսյանի ծանրամարտի մարզադպրոցի շինարարական աշխատանքները

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի Ջրառատ համայնք՝ հետևելու ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«ԿԳՄՍ նախարարի տեղակալին շինհրապարակում ուղեկցել են Սիմոն Մարտիրոսյանն ու շինարարական հարցերով պատասխանատուները:

Կառուցվող մարզադպրոցն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 800 քառակուսի մետր տարածք: Շինարարները զեկուցել են, որ կառուցման աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով, իսկ այս տարվա վերջին, ծրագրվածի համաձայն, նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջովին կահավորված մարզադահլիճը:

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին: Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը գնահատվել է 541 մլն 884,6 հազար դրամ:

Հիշեցնենք՝ պետական բյուջեի միջոցներով և Քաղաքաշինության կոմիտեի պատվերատվությամբ ներկայում իրականացվում է մարզական նշանակության շինարարական ևս 4 ծրագիր՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի, նույն քոլեջի մարզադահլիճների, «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի, ինչպես նաև Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքները:

Զուգահեռաբար իրագործվում է հանրակրթական դպրոցների 22 մարզադահլիճների կառուցման, վերակառուցման ծրագիր:

Այս տարվա բյուջեով բոլոր ծրագրերի համար հատկացվել է շուրջ 6 մլրդ դրամ, որից շուրջ 2.4 մլրդ դրամը՝ մասնագիտացված մարզադպրոցների, իսկ մոտ 3.6 մլրդ դրամը՝ 22 մարզադահլիճների համար»,- ասված է հաղորդագրությունում։