ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է Սևանի համայնքապետին 2 միլիոն ՀՀ դրամով

Լուրեր

18.05.2026 | 17:07
Աշխատավարձեր ՀՀ-ից և Քուվեյթից․ ինչ է հայտարարագրել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի առաջին համարը
18.05.2026 | 16:56
Դոնալդ Թրամփն իր թիմի հետ կքննարկի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները
18.05.2026 | 16:48
Ըստ դստեր՝ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել
18.05.2026 | 16:37
Ինձ էլ ա խաբել, ութ տարի ժողովրդին էլ ա խաբել․ Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:29
Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել
18.05.2026 | 16:20
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Ասիայի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:11
Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը
18.05.2026 | 16:03
Ապօրինի ձերբակալությունը, որը հանգեցրել է ինքնասպանության, հանցագործություն է
18.05.2026 | 15:55
Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնական միջոցառմանը մասնակցել է ընտանիքի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.05.2026 | 15:46
Թուրքիան՝ Ղրիմի թերակղզու «անօրինական բռնակցման» մասին
18.05.2026 | 15:37
Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի
18.05.2026 | 15:28
«Մանրամասները կքննվեն»․ Ավանեսյանը՝ ՔՊ-ի պաստառը պոկած և հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 15:19
Թրամփի հատուկ դեսպանը ժամանել է Գրենլանդիա՝ մասնակցելու բիզնես համաժողովի
18.05.2026 | 15:10
Փաշինյանի հասցեին սպառնալիքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել // 10 մլն-ի արտահանում՝ Ադրբեջանից ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 15:02
Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլի եզրափակիչում
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի կարգադրագրի հիման վրա Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ- ի Սևանի մասնաճյուղի տարածքում․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ»-ի տարածքում գործող «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ քաղաքացի Գ․Գևորգյանի կողմից կառուցվել է ինքնակամ երկաթյա կոնստրուկտորներով տաղավար։

Իրավախախտման հայտնաբերման մասին Տեսչական մարմնի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ծանուցվել է համայնքի տարածքում ինքնակամ շինարարական աշխատանքների մասին, որին ի պատասխան ստացվել է գրություն, որ վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ ձեռնակվել են համապատասխան միջոցներ, ինչի արդյունքում Գ․ Գևորգյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 500․000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։

Որոշ ժամանակ անց կազմակերպված կրկնակի ստուգումների արդյունքում Տեսչական մարմինը պարզել է, որ ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները ոչ միայն չեն վերացվել, այլև աշխատանքները շարունակվում են, ինչի մասին կրկնակի գրությամբ զգուշացվել է Սևանի համայնքապետը, սական ոչ մի պատասխան գրություն չի ստացվել։


ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157․17-րդ հոդվածով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի նկատմամբ՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշում չկայացնելու կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշման կատարումը չապահովելու համար նշանակել է վարչական տույժ՝ տուգանք՝ 2․000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին՝ ինքնակամ շինության ապամոնտաժման և տարածքը նախկին տեսքին վերադարձնելու վերաբերյալ պարտադիր կատարման ցուցում է տրվել։

Հայտնում ենք, որ համայնքի ղեկավարի կողմից իրեն վերապահված լիազորությունների սահմանում ինքնակամ կառույցի հետևանքները չվերացնելու դեպքում՝ Տեսչական մարմնի կողմից փաստը կդիտարակվի որպես անգործություն և համապատասխան հաղորդում կներկայացվի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում։