Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները մոտ են քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելուն․ Al-Monitor

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Սիրիայում թուրքական ապստամբների խմբավորումներին կից ռազմական խորհուրդը զորավարժություններ է անցկացնում՝ նախապատրաստվելով Թուրքիայի  ռազմական գործողությանը Թալ Ռիֆաաթ քաղաքում, որը վերահսկվում է քուրդ զինյալների կողմից, հայտնում է Al-Monitor-ը։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ Թուրքիայի Սիրիայի հետ սահմանին զինվորների ու ռազմական տեխնիկա է տեղակայում, այդ թվում ՝ անօդաչուներ։  Թուրքական ռազմական շարասյունը, որը բաղկացած  է տանկերից, հրետանուց, զրահատեխնիկայից և զորակոչիկներից, հուլիսի 4-ին մտել է Սիրիայի հյուսիս՝ Բաբ ալ-Սալամայի սահմանային դարպասով և շարժվել դեպի Հալեպում գտնվող թուրքական բազաներ։ Մեկ այլ շարասյուն էլ անցել է Այն-ալ-Բայդան ու ուղևորվել Իդլիբի ու Արևմտյան Հալեպի թուրքական բազաներ։

«Մենք գծել ենք հարձակման պլանը ու կատարել նախապատրաստական աշխատանքները։ Ճակատամարտը շատ մոտ է, և մենք տեղեկացրել ենք թուրքական կողմին, որ զգոն լինի ու պատրաստ ամողջական պատերազմի»,-լրատվամիջոցին ասել է Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիական ազատ բանակի առաջնորդը: Նա նշել է, որ հիմնական նպատակը  Թալ Ռաֆաթի գրավումն է , որը քրդերի վերահսկողության տակ է։

FSA-ի երրորդ լեգեոնի հանրային կապերի գրասենյակի անդամ Հիշհամ Ասքիֆն էլ ասել է, որ ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքների տեմպերը վերջին  օրերին կտրուկ աճել են։

«Մենք վարժեցրել ու մոբիլիզացրել ենք զորքերը, և մեր ուժերը դիրքեր են զբաղեցրել առաջնագծում՝ սպասելով ազդանշանի։ Ռեժիմը վերջերս վարժանքներ է անցկացրել Թալ Ռիֆաթում, սակայն նախկիում էլ մենք դա տեսել ենք, հնարավոր չէ դիմակայել թուրքական բանակին, ուստի` ուժերը դուրս կգան, երբ ճակատամարտի մասին հայտարարվի, որը կարող է տեղի ունենալ ցանկացած օր»,- ասել է Ասքիֆը։

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազդարարել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին։

Էմմա Չոբանյան