Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև կնքված ռազմավարական գործընկերության հռչակագրին

Լուրեր

08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի ստորագրած ռազմավարական գործընկերության հռչակագրին, գրում է իրանական Մեհր գործակալությունը։

«Բայդենի և Լապիդի համատեղ հռչակագիրը ընդգծում է Իսրայելի անվտանգության և ռազմական գերակայությունը պահպանելու Միացյալ Նահանգների հաստատուն և վճռական հանձնառությունը։ Մի՛ սխալվեք, թիրախը միայն Իրանը չէ,  արաբական ու իսլամական երկրները միշտ պետք է ընդունեն սիոնիստական ռեժիմի գերակայությունը»,-թվիթերյան իր էջում գրել է Նասեր Քանանին։ Նա հավելել է, որ իրենց համար տարածաշրջանում սպառնալիքի հիմնական աղբյուրը պարզ է։

Երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրվել էր նախօրեիին։ Համաձայն դրա՝ Վաշինգտոնը խոստանում է  «օգտագործել իշխանությունների տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերն ու միջոցները»՝ Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը կանխելու համար։

«ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը գործընկերների հետ աշխատելու՝ հակազդելու Իրանի ագրեսիային և ապակայունացնող գործողություններին, անկախ այն բանից, դա իրականացվում է ուղղակիորեն, թե վստահված անձանց և ահաբեկչական կազմակերպությունների միջոցով»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Համաձայնագրի շրջանակներում կողմերը նաև պատրաստվում են մշակել լազերային զենք, որն, ըստ  նրանց, կբարձրացնի Իսրայելի անվտանգությունը։

Էմմա Չոբանյան