Թուրքերը թող մտածեն հայկական էքսպանսիայի մասին․ մեր վախերը վտանգում են պետության գոյությունը․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է, որ Հայաստանի՝ տրագիկ կերպով ֆիասկոյի չենթարկվելը բխում է ԱՄՆ-ի շահերից, որպեսզի Հարավային Կովկասում կյանքի չկոչվեն ռուս-թուրքական պայմանավորվածությունները։ Այսօրվա գործընթացներում էլ որոշողը միայն ՌԴ-ն չէ՝ Արևմուտքը չափազանց ակտիվ է ռեգիոնում, և կա գիտակցում, որ ՀՀ-ն պատանդի կարգավիճակ ունի՝ գտնվելով ՀԱՊԿ-ում։ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշման արդյունքում է, որ ըստ քաղաքագետի, ռուս-թուրքական պայմանավորվածությունը՝ միջանցքի տեսքով, իրականություն չի դարձել։ Նա տեսակետ է հայտնում, որ զինված ուժերի վերականգնումը ՀՀ-ն չի կարող ՌԴ-ի հետ իրականացնել և պետք է փնտրի գործընկերներ։ Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է ձգտի սուվերեն պետություն դառնալու․ այստեղ կարող է հանդիպել Ռուսաստանի անհանդուրժողականությանը։
-Պարո՛ն Սիմոնյան, տարածաշրջանում տեմպային, արագ պրոցեսներ են ո՛չ միայն 2020-ի սեպտեմբերից սկսած, այլև հենց ուկրաինական պատերազմի շրջանում, երբ ակտիվացավ Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի կնքման թեման։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ակնարկել էր, որ գուցե առարկայական հանդիպումներ կլինեն և կողմերն առաջ կշարժվեն։ Արտգործնախարարություններն այս ուղղությամբ աշխատում են և առաջընթաց է սպասում ՀՀ իշխանությունը։ Ու նաև՝ այսօր Երևանում է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որն օրերս հույս էր հայտնել առաջնորդների հանդիպման։ Նաև Բաքու է գնալու։ Ինչքանո՞վ է հավանական խաղաղության պայմանագրի կնքումը։
-Հնարավոր է բանակցել, բայց թե վերջնարդյունքում այդ պայմանագիրը կծնվի, թե ոչ, ես որպես մասնագետ պիտի ասեմ, որ թերահավատորեն եմ մոտենում։ Ինչո՞ւ, որովհետև եթե կա չհանգուցալուծված արցախյան հիմնահարց, ապա մի քիչ դժվար է պատկերացնել, թե այդ ձևաչափում ինչպիսի անկյունաքարային դրույթներ պետք է դրվեն և ինչը կհամարվի կարևոր, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղություն ձևավորվի։ Այս հարցն ինձ համար բաց է մնում։ Իհարկե՝ կոմունիկացիան լավ է, դիվանագիտական կապերը, փոխշփումները կան, փորձում են ինչ-որ քայլեր անել այդ ուղղությամբ։ Վերջնարդյունքին ես թերահավատորեն եմ մոտենում։ Կա նաև թուրքական գործոնը, որն ավանդաբար սեփական խաղն ունի տարածաշրջանում և որքանո՞վ է դա բխում նրանց քաղաքակրթական, արժեշահային համակարգից, մի քիչ կասկածելի է։ Աշխարհը կանգնած է սուր հակամարտությունների վտանգի առջև, որքանո՞վ է բխում խաղաղության պայմանագիրը Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։
-Թուրքիային և Ադրբեջանին խաղաղություն պետք չէ ընդհանրապե՞ս, անգամ իրե՞նց պայմանների կատարման դեպքում։
-Իրենց պայմանները բավականին ընդարձակ են, գիտեք, կախված է նրանից, թե ինչպիսի ճնշումներ կան ինչպիսի հնարավորություններ նրանց պետություններն ունեն։ Կարող է նրանց ախորժակը բավականին մեծ լինել։ Նրանք ծավալապաշտական պետություններ են։ Եկեք չմոռանանք, որ Թուրքիան ավանդաբար կայսերական հիմքի վրա պետականություն ունի և Ադրբեջանը որպես այդպիսին՝ նույն արժեհամակարգի կրողն է։ Եվ խոսել այստեղ Ադրբեջանի ինքնուրույնության մասին, իմ կարծիքով՝ ժամանակավրեպ կլինի։ 2020 թվականի պատերազմից հետո այդ պետությունների նույնականացումը՝ պետական կառավարման համակարգի, ենթակառուցվածքների, բիզնեսի, տնտեսության ակնհայտ է, և թուրքական պետությունը՝ կախված իր հզորությունից, իր ախորժակն ու ցանկությունները մեծ կարող են լինել, ընդհուպ՝ մինչև Հայաստանի Հանրապետության լիկվիդացիա տարածաշրջանից։
Բայց միջազգային քաղաքականության ճնշումներն այնքան հուժկու կարող են լինել, որ պարտադրեն իրավիճակային համերաշխության։ Անշուշտ, մենք պետք է հասկանանք, որ արտաքին աշխարհից բխող ազդակները հավիտյան չեն, ժամանակի ընթացքում հարահոս փոփոխվող երևույթներ են, և եթե մենք ուզում ենք երկարատև և կայուն խաղաղություն, այդ խաղաղությունը կարող է բխել միայն ՀՀ-ի իմունային համակարգից՝ դիմադրողականությունից։ Դրա համար պետք է կայացնել արդյունավետ պետություն, կուռ պետական կառավարման համակարգով, ներքին ազգային համերաշխությամբ, և մենք պետք է կարողանանք ազգակերտման գործընթացում այնպիսի հաջողություններ արձանագրել, որ հայ անհատը միջազգային մասնագիտական շուկայում մրցունակ լինի և ծառայի ի շահ ՀՀ-ի։
-Արդյո՞ք հնարավոր է տարանջատել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից և կնքել խաղաղության պայմանագիր։ Երբ Փաշինյանն ապրիլին խոսեց կարգավիճակի նշաձողի իջեցման առաջարկի մասին, Factor TV-ի եթերում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն արձագանքեց, որ այդ բանակցությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին են, ոչ՝ ԼՂ-ի։
-Իմ կարծիքով՝ արցախյան հիմնախնդիրը ընթացքում շեղվեց իր հիմնական խնդրից։ Ես Արցախի հիմնախնդիրը ավելի շուտ կկապեի Հայկական հարցի հետ, սա 100-ամյա պրոբլեմ է, 30-ամյա պրոբլեմ չէ, և մենք գիտենք, որ Հայկական հարցի շրջանակներում Նախիջևանը և Արցախի շրջանը Խորհրդային շրջանում զիջվեցին ռուս-թուրքական պայմանավորվածությունների հետևանքով։ Հետո արդեն ԽՍՀՄ-ի վախճանի տարիներին, երբ լուծարվում էր այն, ցայտուն կերպով այդ խնդիրը արտահայտվեց։ Սա Հայկական հարցի պատճառահետևանքային կապն է։ Ֆորմալ առումով հետնահանջը նշանակում է հրաժարվել Արցախյան հիմնախնդրից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան