Սերժ Սարգսյանը օտարերկրյա որևէ առաջնորդի հետ չի քննարկել ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու հարցը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
Քաղաքականություն
14.05.2018 | 15:11Օրերս Reuters-ում հրապարակված Մարգարիտա Անթիձեի հոդվածում նշվել էր, թե Սերժ Սարգսյանը, նախքան հրաժարական տալը, ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմակիցների ու օտարերկրյա պաշտոնյաների հետ. քննարկվել է արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, անդրադառնալով նշված հրապարակմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին (հոդվածի հեղինակ), որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը»,- գրել է նա: