ՖԱՕ-ի ինդեքսը տարվա ընթացքում 50 տոկոսով աճել է. Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ «Գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները» թեմայով:

«Երկար ժամանակահատված իրականացրել ենք ցածր գնաճային քաղաքականություն, որի հիմնական նպատակը եղել է ցածր գնաճային սպասումների զարգացումը»,- քննարկման ժամանակ այս մասին նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահի դիտարկմամբ՝ համավարակով պայմանավորված՝ 2020թ. վերջից տեղի է ունենում համաշխարհային գների բարձրացում, բացի դրանից՝ գները կտրուկ բարձրանում են նաև ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված:

Գալստյանի խոսքով՝ 2021-ին գրեթե բոլոր երկրներում տեղի է ունեցել բարձր թվերով տնտեսական աճ, որի պատճառով ապրանքների ու ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճ է գրանցվել:

Գնաճը մարդկանց մոտ փոխում է վարքագիծ, ու եթե դու ապրում ես բարձր գնաճային միջավայր ունեցող երկրում, քո սպառման հակվածությունն է մեծանում, որը նպաստում է հավելյալ գնաճի առաջացմանը: Այսինքն՝ եթե ես գիտեմ, որ այս ապրանքը վաղը արժենալու է 10 դրամ ավել, ապա ես այսօր դրանից երկու հատ եմ գնում, որպեսզի ինձ պշտպանեմ ապագա գնաճից: Սա ստեղծում է հավելյալ աժիոտաժ, որն էլ հանգեցնում է հավելյալ գնաճի»,- նշեց Գալստյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԿԲ անկյունաքարային նպատակներից մեկը ցածր գնաճ ապահովելով՝ մարդկանց մոտ ցածր գնաճային սպասումներ զարգացնելն է:

ԿԲ նախագահը նկատեց, որ Հայաստանում հիմա աճում են ոչ միայն սեզոնային պարենային ապրանքները, այլ նաև ոչ սեզոնային պարենային ապրանքները, որոնց հիմնական մասը ներմուծվող են՝ ցորեն, շաքարավազ, ձեթ և այլն: Աճում են նաև ծառայությունների գները:

Նրա խոսքով, մեզ մոտ կա ոչ միայն դրսից ներմուծված գնաճ, այլ նաև արհեստական պահանջարկ ձևավորելու արդյունքում առաջացած գնաճ և հենց դա է ԿԲ-ին մտահոգում. «Դրա հիմնական աղբյուրներից մեկը ՌԴ-ից և այլ երկրներից Հայաստան ժամանած մարդիկ են, որոնք իրենց գալով ստեղծել են հավելյալ պահանջարկ»:

«Համաշխարհային հացահատիկի մոտ 30 տոկոսը  մատակարարում են Ուկրաինան ու Ռուսաստանը: Համաշխարհային ձեթի 65 տոկոսը մատակարարում են այդ երկու երկրները: Այս ապրանքները ունեն մեծ կշիռ մեր տնտեսության մեջ, դրա համար դա բերում է ավելի բարձր գնաճի:

Հակամարտությունից հետո պարենի գները կտրուկ բարձրանում են, բոլոր ապրանքատեսակների գծով գների աճ կա, FAO-ի ինդեքս, որը համապարփակ ինդեքսն է այդ բոլոր ապրանքների, տարվա ընթացքում մոտ 50 տոկոսով աճել է»,- ընդգծեց ԿԲ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: