Չգիտեմ` Փաշինյանը Մայր Աթոռի հետ քննարկե՞լ է Հիսուսի արձանի տեղադրման գաղափարը. Դումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

«Որևիցե նախագիծ չի կարող հակասել գործող օրենսդրությանը»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանը՝ անդրադառնալով Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման շուրջ ծավալվող քննադատություններին:

Նշենք, որ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտն ահազանգել էր, որ Հատիս լեռան գագաթին հնագիտական հուշարձաններ կան, և այնտեղ շինաշխատանքները պետք է արգելվեն։

«Արձան չի կարող տեղադրվել, քանի դեռ չկա համապատասխան նախագիծ: Չեմ կարծում, թե հուշարձանի վրա արձան կառուցելու նախագիծ կլինի»,- նշեց Դումանյանը:

Ինչ վերաբերում է եկեղեցու դիրքորոշմանը, որն ավելի վաղ հայտարարել էր` արձանաշինությունը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցուն, և որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին, Դումանյանը համեմատություն արեց՝ նշելով, որ ժամանակին, երբ Փարիզում Էյֆելյան աշտարակը պետք է կառուցվեր, մեծամասնությունը դեմ էր դրան։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռի հետ քննարկել է Հիսուսի արձանի տեղադրման գաղափարը, Դումանյանը նշեց, որ այդպիսի տեղեկատվության չի տիրապետում. «Մայր աթոռի և Կառավարության քննարկման մասին ես պնդում չեմ անում»:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին Կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: