Երաժշտաթատերական ներկայացում՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մեծանուն պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակում են
ընդլայնել իրենց սահմանները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հուլիսի 18-ին Գյումրիում կայանալու է երաժշտաթատերական ներկայացում, որը նախատեսվում է ներկայացնել
նաև Վանաձորում (հուլիսի 19-ին) և Դիլիջանում (հուլիսի 29-ին):

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում անվանի և սիրված
դերասանների ընթերցմամբ հնչելու են բանաստեղծի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները՝ ներկայացնելով
ստեղծագործող անհատին, մարդուն, հայրենասերին, սիրահարին, ընտանիքին, բանտարկված, ողբերգական և
միաժամանակ պայքարի խորհրդանիշ դարձած Չարենցին: Ցուցադրվելու է նաև բանաստեղծի կյանքին ու
ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա:

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ վաստակավոր արտիստներ, դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն
Չոբանյանը, Սամսոն Ստեփանյանը: Երեկոյին ներկա են լինելու նաև Սամվել Թոփալյանը, Մխիթար Ավետիսյանը և
Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Քրիստինա Ոսկանյան): Հայաստանի
ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարելու է հայ դասական կոմպոզիտորների հայտնի
ստեղծագործություններից հատվածներ:

Հավելենք, որ համերգը ղեկավարելու է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը,
մենակատարը Հովհաննես Անդրիասյանն է (տենոր), նախագծի ռեժիսորն ու կոմպոզիցիայի հեղինակն է Արամ
Սուքիասյանը, իսկ տեսանյութերի մոնտաժն ու անիմացիան իրականացնելու է Արմեն Գալոյանը: