Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ Ստամբուլում ստեղծվելու է քառակողմ համակարգման կենտրոն ուկրաինական հացահատիկի հարցով

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը  մեկնաբանել է ՌԴ-ի, Ուկրաիայի, Թուրքիայի ու ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման արդյունքներ ուկրաինական հացահատիկի հարցով, գրում  է Անադոլու գործակալությունը։

«Դրական և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման արդյունքում համաձայնեցվել են հիմնական տեխնիկական հարցերը, օրինակ՝ Ստամբուլում համակարգման կենտրոնի ստեղծումը, որտեղ ներկայություն կունենան բոլոր կողմերը, կլինի համատեղ վերահսկողություն նավահանգստից դուրս գալու ու ժամանման կետերում՝ ապահովելով նավարկության անվտանգությունը»,-ասել է Աքարը։ Նա նշել է, որ քառակողմ հանդիպումը կազմակերպել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Նախարարն ընդգծել է, որ հանդիպմանը մշակվել են բոլոր տարրերը կապված հացահատիկի ու պարենով այլ նավերի անվտանգ դուրսբերման հետ։

«Հիմնական սկզբունքների մասին համաձայնությունը հատուկ նշանակություն ունի մեզ համար։ Մենք տեսնում ենք, որ կողմերը պատրաստ են լուծել այդ խնդիրը։ Մենք ձգտում ենք լուծում գտնել ՄԱԿ-ի հետ համակարգված։ Այդ իմաստով որոշվել է, որ ռուսական ու ուկրաինական պատվիրակությունները կրկին կհանդիպեն Թուրքիայում հաջորդ շաբաթ։ Այդ հանդիպմանը կրկին դիտարկվելու են բոլոր մանրամասները և կստորագրվի փաստաթուղթ»,-ասել է Աքարը։

Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ պարենային ճգնաժամի լուծման հարցում, որը հումանիտար խնդիր է ողջ աշխարհի համար, և կշարունակի նպաստել տարածաշրջանային և միջազգային խաղաղության հաստատմանը։

Հավելենք, որ Ստամբուլում նախօրեին տեղի էին ունեցել  Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի պատվիրակությունների բանակցությունները հացահատիկային խնդրի լուծման հարցով։

Էմմա Չոբանյան