ԵՄ-ի նոր պատժամիջոցները ռուսական գազի նկատմամբ սահմանափակումներ չեն նախատեսում․ Չեխիայի վարչապետ

Լուրեր

28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

Եվրամիությունը պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, սակայն այն չի ներառի ռուսական գազի մատակարարման սահմանափակումներ, քանի որ ԵՄ անդամ շատ երկրներ չեն կարողանա արագ հարմարվել դրանց, ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան Reuters-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները, որոնք այժմ վերջնական տեսքի են բերվում ԵՄ գործադիր իշխանության կողմից, կներառեն ռուսական ոսկու ներկրման արգելք, Ռուսաստան արտահանումն արգելված երկակի նշանակության ապրանքների ցանկի ընդլայնում և ուղղված կլինեն ավելի շատ թվով ֆիզիկական անձանց դեմ։ Եվրահանձնաժողովը պետք է փաթեթը ներկայացնի առաջիկա օրերին, և անդամ երկրները կարող են այն հաստատել անմիջապես դրանից հետո, ասել է Ֆիալան:

«Միանշանակ խնդրահարույց է էներգետիկայի ընդգրկումը պատժամիջոցների փաթեթում, քանի որ պետք է հարգել այն կանոնը, որ պատժամիջոցները պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան Ռուսաստանի վրա, քան այն երկրների վրա, որոնք դրանք կիրառում են։ Մի շարք երկրներ կախված են ռուսական գազից»։

Հուլիսի 1-ից ԵՄ-ում նախագահող Չեխիան այդ երկրներից մեկն է․ ողջ ԵՄ-ն մինչ Ուկրաինայում պատերազմի սկսվելը գազի 40%-ը ստանում էր Ռուսաստանից։ Ֆիալան ասել է, որ չեխերն անում են ամեն ինչ, որպեսզի դադարեցնեն իրենց կախվածությունը ռուսական էներգակիրներից, բայց դա տեղի չի ունենա այս ձմռանը:

Տաթև Ֆռանգյան