Թեհմինե Ենոքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ

Լուրեր

15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևան քաղաքի բնակչուհի Թ. Ենոքյանի՝ ՀՀ դատախազությունից ստացված, ինչպես նաև վերջինիս մոր կողմից տրված հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Մասնավորապես, Երևան քաղաքի բնակչուհի Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հունիսի 29-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով իր բնակարանում, լսել է կրակոցի ձայն, իսկ ժամեր անց՝ ժամը 06:30-ի սահմաններում, նկատել է, որ հյուրասենյակի պատուհաններից մեկի ապակին կոտրված է:

Բացի այդ, 2022թ. հուլիսի 12-ին Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հուլիսի 12-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, հրացանով կրակել են իր՝ Երևան քաղաքի Շոպրոնի 4 շենքի թիվ 26 բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով իրեն պատճառվել է 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Վերոնշված հաղորդումների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ տրված մեկ այլ հաղորդմամբ Ենոքյանի մայրը տեղեկացրել էր, որ սույն թվականի մարտի 6-ին՝ ժամը 13:00-ից մինչև մարտի 9-ը՝ ժամը 10:20-ն ընկած ժամանկահատվածում, անհայտ անձն այրել է իրենց բնակարանի մուտքի դռան ներքևի հատվածը՝ պատճառելով գույքային վնաս: Այդ դեպքի առթիվ դեռևս 2022թ. մարտի 17-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հարուցվել էր քրեական գործ:

Նկատի ունենալով, որ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված քրեական վարույթներով առկա է պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտություն, որոշում է կայացվել՝ նշված քրեական վարույթները միացնելու մասին:

Դեպքերի առթիվ կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է Թ.Ենոքյանի նախկին նշանածը, ով հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: