ՔՊ-ն ընդդիմադիրներին չի՞ զրկի մանդատներից. Փաշինյանի թիմակցի ուշագրավ հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը Ազգային ժողովի խորհուրդը քննարկելու է վաղը՝ աշխատանքային օրվա ավարտից հետո հրավիրված արտահերթ նիստում։ Խորհրդարանի կայքում հրապարակվել այն պատգամավորների անունները, որոնք ՍԴ-ի որոշմամբ, հնարավոր է, դադարեցնեն խորհրդարանական գործունեությունը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային ակցիաներին մասնակցած պատգամավորները բացակայությունների պատճառով իրենց մանդատներից զրկելու գործընթացը քաղաքական հետապնդում են համարում։

Ըստ ամենայնի վաղը ԱԺ խորհրդի նիստին ներկա կլինեն միայն ՔՊ-ականներ։ Հիշեցնենք՝ խորհրդի կազմում են ԱԺ նախագահը, երեք տեղակալները, խմբակցությունների ղեկավարները և մշտական հանձնաժողովների ղեկավարները։ Խորհրդի կազմի երկու ընդդիմադիր անդամների՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին ՔՊ-ն է հեռացրել՝ պաշտոնանկ անելով և զրկելով խորհրդում ձայնի իրավունքից, Արմեն Գևորգյանն էլ ինքնակամ է հեռացել՝ հրաժարվելով հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ստացվում է՝ ընդդիմությունից խորհրդի նիստին մասնակցելու իրավունք ունեն միայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարները և Թագուհի Թովմասյանը, որը չհրաժարվեց ՄԻՊ և հարակից հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Արդյո՞ք ՔՊ-ականները վաղը դրական եզրակացություն կտան ԱԺ խորհրդի նախագծին՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելուն։ ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Արսեն Թորոսյանն ակնարկում է՝ իշխող ուժը պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով բարձր դատարան չի դիմի։

Այուհանդերձ, Արսեն Թորոսյանն ուղիղ չհայտարարեց, որ նախագծին դեմ են քվեարկելու։ Իշխան Սաղաթելյանը նշում է՝ իշխանության այս գործողություններն ընդդիմություն անպատասխան չի թողնելու։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները` տեսանյութում։