Նիկոլ Փաշինյանը Սոչիում առանձնազրույց է ունեցել Տիգրան Սարգսյանի հետ՝ քննարկվել են ԵՏՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.05.2018 | 12:42Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ. տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր: